Եվրոպա

Դանիայի վարչապետին հարվածած լեհը բանտարկվել է

1 րոպեի ընթերցում

Դանիայի վարչապետին հարվածած լեհը բանտարկվել է

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոպենհագենի դատարանը չորս ամսվա ազատազրկման է դատապարտել Դանիայի վարչապետին հարվածած Լեհաստանի քաղաքացուն: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Հունիսի 7-ին Կոպենհագենի Կուլտորվետ հրապարակում լեհը բռունցքով հարվածել էր Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի ուսին։ Նշվում է, որ պատժաժամկետը բանտում անցկացնելուց հետո դատապարտյալը կարտաքսվի և առաջիկա վեց տարիներին իրավունք չի ունենա վերադառնալ Դանիա:

39-ամյա լեհը հարձակումից անմիջապես հետո կալանավորվել էր և մինչև դատաքննությունը մնացել էր կալանքի տակ։ Հետաքննության ընթացքում նա խոստովանել է նաև այլ հանցագործություններ գործելու, այդ թվում՝ սեռական ոտնձգություններ և խարդախություններ կատարելու մասին։ Այնուհանդերձ, հարձակվողը դատարանում հայտարարել է, որ չի ընդունում մեղքը՝ նշելով, որ Ֆրեդերիկսենին հարվածելու պահին խմած է եղել, բայց ոչ հարբած։

  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում