Քաղաքականություն

Ֆերիկ համայնքում տեղի կունենա մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություն

2 րոպեի ընթերցում

Ֆերիկ համայնքում տեղի կունենա մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություն

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում 2024 թվականի հոկտեմբերի 20-ին տեղի կունենա համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ 

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2024 թվականի հոկտեմբերի 6-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն:

Թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Մեծամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների 2024 թվականի հոկտեմբերի 20-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում