«Հայկական ավիաուղիներ»-ը մեկնարկել է Երևան - Կազան - Երևան երթուղով չվերթերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը օգոստոսի 9-ից մեկնարկել է Երևան - Կազան - Երևան երթուղով չվերթերը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի տարածած հաղորդագրությունից, չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: