Սպորտ

Փարիզ-2024. Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը 7-րդն է ՕԽ-ում

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը 7-րդն է ՕԽ-ում

ՓԱՐԻԶ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը մեկնարկեց Փարիզ-2024-ում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Հյուսիսային Արենա»-ում ընթացող ծանրամարտի մրցաշարում պայքարի մեջ մտան 89 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը նախ պոկեց 170 կգ, այնուհետ չբարձրացրեց 175 կգ, իսկ 177 կգ բարձրացնելուց հետո մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Հրում վարժությունում Կարապետյանը մեկ հաջող մոտեցում ունեցավ և բարձրացրեց  200 կգ: Երկամարտի 370 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը  7-րդն է:

Այս քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ  Բուլղարիայից Կարլոս Նասարը (երկամարտ`404 կգ ): Բուլղարացին հրում վարժությունում նաև աշխարհի ռեկորդ սահմանեց` 224 կգ: Երկրորդը Կոլումբիայից Լոպես Յասոնն է, իսկ եռյակի վերջում Իտալիայից Անտոնիո Պիցոլատոն է: 

Ծանրամարտի ընտրանու մյուս անդամները` Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը ելույթ կունենան օգոստոսի 10-ին: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում