Մարզեր

Սյունիքի մարզի գյուղերից մեկում հրդեհի հետևանքով անկել է 25 խոշոր եղջերավոր կենդանի

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի գյուղերից մեկում հրդեհի հետևանքով անկել է 25 խոշոր եղջերավոր կենդանի

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն oգոստոսի 9-ին ժամը 00։25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տոլորս գյուղի վերջնամասում՝ անասնագոմի մոտ, այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։14-ին մարվել՝ 13։50-ին։ Այրվել են անասնագոմը (մոտ 460 քմ), ներսում՝ մոտ 2500, անասնագոմին կից մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։

Հրդեհի հետևանքով անկել է 25 խոշոր եղջերավոր կենդանի։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում