Մարզեր

ՆԳ նախարարը Շիրակի մարզում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել փրկարարների հետ

2 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարը Շիրակի մարզում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել փրկարարների հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն  Գյումրու թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը շրջել է ստորաբաժանման տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, տրանսպորտային միջոցների հնարավորությանն ու տեխնիկական հագեցվածությանը։

Ջոկատի ծառայողների հետ հանդիպման ընթացքում ՆԳ նախարարը քննարկել է ստորաբաժանման պայմանների բարելավման հնարավորությունները, լսել նրանց խնդիրները և նախանշել հնարավոր լուծումներ։

Նույն օրը ՆԳ նախարարն այցելել է նաև Գյումրու թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատ: Ծանոթանալով շենքային պայմաններին՝ նախարարն ընդգծել է, որ ստորաբաժանումն իր տեխնիկական և տրանսպորտային միջոցների համալրվածությամբ կարող է օրինակ ծառայել մյուսների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ։

Վահե Ղազարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային փրկարարական վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ։ Նա շնորհակալություն է հայտնել փրկարարներին բարեխիղճ ծառայության համար։

Անդրադառնալով փրկարարների ատեստավորման գործընթացին՝ ՆԳ նախարարը խոսել է մասնակցության ակտիվացման և սոցիալական երաշխիքների բարելավման մասին։

Քննարկվել են նաև կարգապահական ու շենքային պայմանների բարելավման վերաբերյալ հարցեր։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում