Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի «Փոխգործակցություն-2024» զորավարժություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը չի նախատեսում մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում սեպտեմբերի սկզբին Ղրղզստանում կայանալիք «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժություններին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 3-15ը։

«Հայկական կողմը տեղեկացրել է, որ զորավարժություններին մասնակցություն չի նախատեսում», - նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ զորավարժություններին մասնակցություն են ունենալու Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի ներքին գործերի նախարարությունները, Ղազախստանի ազգային գվարդիան և Ռուսաստանի ազգային գվարդիան Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի օպերատիվ խմբերը։ 

Տարածված տեղեկատվության համաձայն՝ առաջիկա զորավարժությունների ընթացքում կմշակվեն առաջադրանքներ՝ նոր մարտավարական տեխնիկայի և մարտական ​​փորձի ներդրմամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցելու նաև Նովոսիբիրսկում օգոստոսի 14-ից 16-ն անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժություններին։

 

 

 

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe 中文

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը