WTA-ն թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին ներկայացրել է Հայաստանի դրոշի ներքո
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց թենիսի ասոցիացիան (Women's Tennis Association - WTA ) նախկինում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին ներկայացրել է Հայաստանի դրոշի ներքո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ WTA-ի կայքը նշում է, որ Էլինա Ավանեսյանը միջազգային դասակրգման աղյուսակում այժմ 58-րդ տեղում է: