Միացյալ Նահանգներ

«Դեբի» փոթորիկը հասել է Ֆլորիդա նահանգի ափ

1 րոպեի ընթերցում

AP
AP

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեբի» փոթորիկը հասել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Փոթորիկների դեմ պայքարի ԱՄՆ ազգային կենտրոնը (NHC):

Ավելի վաղ NHC-ը տեղեկացրել էր, որ «Դեբի» արևադարձային փոթորիկը ուժեղացել է՝ հասնելով ժամում 120 կիլոմետր արագության։

«Դեբին հենց նոր է հասել Ֆլորիդայի Բիգ Բենդ շրջան։ Առաջիկա մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ի հարավ-արևելքում սպասվում են սաստիկ ջրհեղեղներ», - ասվում է NHC-ի կայքում հրապարակված հրապարակման մեջ:

Նշվում է, որ փոթորկի նախազգուշացում է գործում նաև Ջորջիա և Հարավային Կարոլինա նահանգների ափամերձ հատվածի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում