Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի էկոնոմիկայի նախարարի ոչնչացման մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի էկոնոմիկայի նախարարի ոչնչացման մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ոչնչացրել է Աբեդ ալ Զերիեիին, որը զբաղեցնում էր պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման էկոնոմիկայի նախարարի պաշտոնը Գազայի հատվածում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 5-ին հաղորդել է ԻՊԲ մամուլի ծառայությունը։

«Կիրակի օրը (օգոստոսի 4-ին) հետախուզության ցուցումով Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է Աբեդ ալ Զերիեիին`ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի արտադրության բաժնի ահաբեկչին, որը նաև զբաղեցնում էր Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ Իսրայելի զինվորականների՝ ալ Զերիեին «մեծ դերակատարում է ունեցել Գազայի հատված մտնող մարդասիրական օգնությունը յուրացնելու՝ ՀԱՄԱՍ-ի փորձերն ուղղորդելու գործում»։

Հուլիսի 31-ին Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն, որին նախորդել էր Բեյրութում ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը։

Իրանը խոստացել է վրեժ լուծել ՀԱՄԱՍ-ի ղեկավարի սպանության համար՝ դրա մեջ մեղադրելով Իսրայելին։ Իսրայելը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել իր առնչությունը դրան։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում