Աշխարհ

Ուկրաինայում գրանցվել են COVID-ի նոր շտամով վարակվելու առաջին դեպքերը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում գրանցվել են COVID-ի նոր շտամով վարակվելու առաջին դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում գրանցվել են FLiRT նոր կորոնավիրուսային շտամով վարակվելու առաջին երեք դեպքերը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոտսի»-ն, այս մասին հայտնել է երկրի գլխավոր պետական ​​սանիտարական բժիշկ Իգոր Կուզինը։ Նրա խոսքերն օգոոստոսի 5-ին հրապարակվել են Ուկրաինայի առողջապահության նախարարության «Տելեգրամ»-ի ալիքում։

«Անցյալ շաբաթ հայտնաբերվել է FLiRT կորոնավիրուսի ենթափոխանակության երեք դեպք՝ երկուսը Կիևում և մեկը՝ Իվանո-Ֆրանկովսկի մարզում։ Վարակվել են վաթսուննանց երկու կին և տղամարդ», - հրապարակման մեջ մեջբերվել են բժշկի խոսքերը։

Նա ընդգծել է՝ նոր շտամն ազդում է թուլացած իմունիտետի վրա, և նույնիսկ նախկինում պատվաստված մարդիկ կարող են հիվանդանալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում