Իսրայելը դիտարկում է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը. ԶԼՄ-ներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ղեկավարությունը դիտարկում է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը, եթե Իսրայելն ունենա անհերքելի փաստեր, որ Թեհրանը հարձակում է նախապատրաստում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է The Times of Israel-ից։

Պարբերականի տվյալներով՝ օգոստոսի 4-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացրել է խորհրդակցություն բանակի և հատուկ ծառայությունների ղեկավարության հետ՝ Իսրայելի վրա Իրանի և «Հեզբոլլահ»-ի հնարավոր հարձակումներին նախապատրաստվելու ֆոնին։ 

Առաջիկա օրերին Իսրայելի վրա հնարավոր հարձակման մասին մտավախությունները պայմանավորված են նրանով, որ Իրանը խոստացել է վրեժ լուծել հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության համար, որին նախորդել էր Բեյրութում ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունը։ 

Խոհրդակցության ընթացքում քննարկվել է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու տարբերակը, չնայած, ըստ իսրայելական ԶԼՄ-ների, անվտանգության ոլորտի պաշտոնյաները շեշտել են, որ այդ քայլը կձեռնարկվի միայն այն դեպքում, եթե Իսրայելը հստակ հետախուզական տվյալներ ստանա Իրանի կողմից մոտալուտ հարձակման մասին։

Ավելի վաղ Axios լրատվական հարթակն իր աղբյուրներին հղումով հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացրել է G7 երկրների իր գործընկերներին, որ Իրանի և «Հեզբոլլահ»-ի հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել առաջիկա 24 ժամվա ընթացքում։ 

Իրան

Բլինքենը G7-ին հայտնել է, որ Իրանը և «Հեզբոլլահ»-ը կարող են առաջիկա 24 ժամում հարվածել Իսրայելին. Axios

 

Հայերեն Русский 简体中文

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը