Միացյալ Նահանգներ

Քամալա Հարիսը Դոնալդ Թրամփից երկու անգամ ավելի շատ նվիրատվություն է ստացել

1 րոպեի ընթերցում

Քամալա Հարիսը Դոնալդ Թրամփից երկու անգամ ավելի շատ նվիրատվություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հուլիս ամսվա ընթացքում նախընտրական քարոզարշավի համար հավաքել է երկու անգամ ավելի գումար, քան հավաքել էր Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով թեկնածուների շտաբները։

Այսպես, հուլիսին Հարիսը հավաքել էր 310 մլն դոլար, իսկ Թրամփը ՝ 137 մլն դոլար։ Դեմոկրատական կուսակցությունից ամենահավանական թեկնածուի ընդհանուր բյուջեն կազմել է 377 մլն դոլար, ինչը 50 մլն դոլարով ավելի է Թրամփի բյուջեից:

Հարիսի շտաբի տվյալներով՝ ընդհանուր գումարի երկու երրորդը հուլիսին ստացվել է առաջին անգամ նվիրաբերած դոնորներից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում