Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը չի կարծում, որ Քամալա Հարիսի հետ բանավեճ անցկացնելու անհրաժեշտություն կա

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփը չի կարծում, որ Քամալա Հարիսի հետ բանավեճ անցկացնելու անհրաժեշտություն կա

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չի կարծում, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իր մրցակից Քամալա Հարիսի հետ բանավեճ անցկացնելու անհրաժեշտություն կա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն առաջատարն է հարցումներում, և ընտրողներն արդեն գիտեն, թե ինչ դիրքորոշում ունի նա և իր մրցակից Հարիսը այս կամ այն հարցի շուրջ։

«Ես ցանկանում եմ ուժեղ սահմաններ, ցածր հարկեր, ուժեղ հակաթմրանյութային քաղաքականություն»,-ասել է Թրամփը Fox Business Network-ի հաղորդման ժամանակ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում