Աշխարհ

Բրյուսելը Հունգարիային և Սլովակիային խնդրում է հրաժարվել ռուսական նավթից

1 րոպեի ընթերցում

Բրյուսելը Հունգարիային և Սլովակիային խնդրում է հրաժարվել ռուսական նավթից

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Հունգարիային և Սլովակիային խնդրում է հրաժարվել ռուսական նավթից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Financial Times-ը, այս մասին Բուդապեշտին և Բրատիսլավային ուղղված իր նամակում գրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ և առևտրի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։ 

Նրա կարծիքով ՝ երկու երկրներն էլ պետք է ակտիվորեն դիվերսիֆիկացիա իրականացնեն՝ հրաժարվելով ռուսական վառելիքից։

Դոմբրովսկիսը հավելել է, որ այժմ երկու երկրները նավթի մատակարարումների բավարար քանակ ունեն։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում