Իրան

Ֆրանսիան կոչ է արել իր քաղաքացիներին շտապ լքել Իրանը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան կոչ է արել իր քաղաքացիներին շտապ լքել Իրանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանում Ֆրանսիայի դեսպանությունը օգոստոսի 2-ին հայտարարել է երկրում էսկալացիայի բարձր ռիսկի մասին և կոչ է արել իր քաղաքացիներին շտապ լքել իրանական տարածքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղորդագրությունը հրապարակվել է դիվանագիտական գերատեսչության պաշտոնական կայքում: 

«Ֆրանսիայի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում որևէ պատճառով չմեկնել Իրան։ Տարածաշրջանում ռազմական էսկալացիայի աճող ռիսկի պատճառով ֆրանսիացի հյուրերին, որոնք դեռ գտնվում են Իրանում, առաջարկվում է հնարավորինս շուտ լքել երկիրը», - ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում