Ռուսաստան

Նիժնի Տագիլում հինգհարկանի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 4-ի

1 րոպեի ընթերցում

Նիժնի Տագիլում հինգհարկանի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 4-ի

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները բնակելի շենքի մուտքերի փլուզման վայրում։ Փլատակներից դուրս է բերվել 15 մարդ, զոհերի թիվը հասել է 4-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Աշխատանքների անցկացման մեկնարկից ի վեր փլատակներից դուրս է բերվել, ընդհանուր առմամբ, 15 մարդ, այդ թվում՝ յոթ երեխա: Նաև փրկարարները փլատակներից դուրս են բերել չորրորդ զոհի մարմինը», - ասվում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ 

Գերատեսչությունում հավելել են, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հեռացվել է ավելի քան 400 տոննա շինարարական աղբ։ Աշխատանքներին ներգրավվել է մոտ 550 մարդ և 74 միավոր տեխնիկա։

Նիժնի Տագիլի հինգհարկանի բազմաբնակարան շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 1-ին, փլուզվել է երկու մուտք։

Հարուցվել է քրեական գործ սպառողների կյանքի և առողջության անվտանգությանը չհամապատասխանող ծառայություններ մատուցելու հոդվածով։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում