Կառավարությունը ստեղծել է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով կառավարությունը ստեղծել է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Նախագծով նախատեսվում է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով։ Էներգետիկ ոլորտի մեր ռազմավարության մեջ ունենք, որ գործող ատոմակայանի ժամկետի ավարտից հետո հարակից տարածքում ունենանք առնվազն նույն հզորությամբ նոր էներգաբլոկ, որը կշարունակի գործող ատոմակայանի նման աշխատել։ Այս գործընթացն ավելի կազմակերպված, ավելի ինստիտուցիոնալ և համակարգային իրականացնելու համար առաջարկում ենք ստեղծել այս ընկերությունը»,-ասաց Սանոսյանը։

Նրա խոսքով՝ ՓԲԸ-ի ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեի միջոցներով և կլինի ՏԿԵՆ-ի համակարգման ներքո։

«Կառավարության որոշումից հետո այս ընկերությունը պետք է դառնա այն կառույցը, որը կիրականացնի ամբողջ շինարարության գործընթացը որպես իրականացնող պատվիրատու և հսկող մարմին, որից հետո էլ այս կազմակերպությունը կհանդիսանա նոր ատոմային էներգաբլոկի շահագործող»,-եզրափակեց Սանոսյանը։

 

Հայերեն Español Русский 中文

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար