ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հուլիսի 15-ից 18-ը Պեկինում հաջողությամբ անցկացվեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի 20-րդ գումարման 3-րդ լիագումար նիստը, որը արժանացավ միջազգային հանրության լայն ուշադրությանը։ Նիստում ընդունվեց «Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի որոշումը՝ հետագա բարեփոխումների համապարփակ խորացման և չինական ոճով արդիականացման խթանման մասին», ինչը նախատեսում է բարեփոխումների հետագա համակողմանի խորացման համակարգված իրականացում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, քաղաքականությունը, մշակույթը, հասարակությունը, էկոմշակույթը, ազգային անվտանգությունը, պաշտպանությունը և ռազմական ոլորտները։ Դա համագործակցության նոր հնարավորություններ է բացում Չինաստանի և ամբողջ աշխարհի երկրների, այդ թվում նաև Հայաստանի համար:
Չինական ոճով արդիականացման նոր ծրագիր մշակում
Լինելով աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսություն՝ Չինաստանի զարգացումը գտնվում է ուշադրության կենտրոնում։ Լիագումար նիստը միջազգային հանրությանը օգտակար հնարավորություն է ընձեռում հասկանալու Չինաստանի կառավարման համակարգը, բացահայտելու Չինաստանի զարգացման գաղտնիքները և դիտարկելու չինական քաղաքականության ուղղությունը:
Լիագումար նիստը բարձր է գնահատել նոր ժամանակաշրջանից ի վեր համակողմանիորեն խորացող բարեփոխումների հաջող պրակտիկան և մեծ ձեռքբերումները, համակողմանիորեն և համակարգված բացատրել է համապարփակ խորացող բարեփոխումների և չինական ոճի արդիականացման միջև կարևոր փոխհարաբերությունները և հիմնարար առաջարկություններ է արել չինական ոճով արդիականացման իրականացման վերաբերյալ:
Լիագումար նիստում նշվել է, որ բարեփոխումների համապարփակ խորացումը շարունակելու ընդհանուր նպատակը չինական ոճով սոցիալիստական համակարգի հետագա կատարելագործումն ու զարգացումն է, ինչպես նաև նպաստումը պետական կառավարման համակարգի և ներուժի արդիականացմանը, որպեսզի մինչև 2035 թվականը հասնենք սոցիալիստական արդիականացմանը։
Կենտրոնանալով բարձր մակարդակի սոցիալիստական շուկայական տնտեսության համակարգի կառուցման, ամբողջ գործընթացում ժողովրդական ժողովրդավարության զարգացման, սոցիալիստական մշակութային ուժի կառուցման, մարդկանց կյանքի որակի բարելավման, «Գեղեցիկ Չինաստանի» կառուցման վրա, կառուցելով «Հանգիստ Չինաստանի» էլ ավելի բարձր մակարդակ, կուսակցության ղեկավարության մակարդակի բարձրացման և երկարաժամկետ իշխանությունը պահպանելու կուսակցության կարողությունների զարգացման վրա՝ անհրաժեշտ է շարունակել առաջ մղել բարեփոխումները: Սույն որոշմամբ սահմանված բարեփոխումների բոլոր խնդիրները նախատեսվում է ավարտել մինչև 2029 թվականը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 80-ամյակը:
Լիագումար նիստում ընդգծվել է, որ չինական արդիականացումն իրականացվում է խաղաղ զարգացման ճանապարհով։ Հարկավոր է հաստատակամորեն հավատարիմ մնալ անկախ և ինքնուրույն խաղաղ արտաքին քաղաքականությանը, նպաստել մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի կառուցմանը, գործնականում ներդնել համամարդկային արժեքներ, իրականացնել գլոբալ զարգացման, գլոբալ անվտանգության և գլոբալ քաղաքակրթության նախաձեռնություններ, հանդես գալ ի օգուտ իրավահավասար և կանոնավոր բազմաբևեռ աշխարհի, ինչպես նաև մատչելի և ներառական տնտեսական գլոբալիզացիայի, խորացնել արտաքին քաղաքականության մեխանիզմների բարեփոխումները, մասնակցել համաշխարհային կառավարման համակարգի բարեփոխմանն ու զարգացմանը՝ առաջատար դեր խաղալով դրանցում, վճռականորեն պաշտպանել պետական ինքնիշխանությունը, անվտանգությունը և զարգացման շահերը։
Լիագումար նիստը ցույց տվեց աշխարհին Չինաստանի վճռականությունը՝ ավարտին հասցնելու բարեփոխումները և բաց քաղաքականությունը նոր դարաշրջանը, ինչպես նաև նրա նվիրվածությունը խաղաղ զարգացմանը: Սա արտացոլում է Չինաստանի ներքին և արտաքին քաղաքականության ժառանգորդությունն ու կայունությունը՝ ավելի մեծ վստահություն հաղորդելով Չինաստանի և աշխարհի զարգացմանը:
Աշխարհի ընդհանուր զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծում
Լիագումար նիստում նշվել է, որ անհրաժեշտ է անշեղորեն հավատարիմ մնալ արտաքին աշխարհին բացվելու կառավարության հիմնական քաղաքականությանը, շարունակել խթանել բարեփոխումներն ընդլայնման միջոցով։ Հենվելով Չինաստանի գերխոշոր ներքին շուկայի առավելությունների վրա՝ մեծացնել միջազգային համագործակցության ընդլայնման գործընթացում թափանցիկ լինելու կարողությունները և կառուցել նոր տնտեսական համակարգ՝ բացության ավելի բարձր մակարդակով:
Անհրաժեշտ է համակարգված ընդլայնել թափանցիկությունը ինստիտուցիոնալ մակարդակում, խորացնել արտաքին առևտրի համակարգի բարեփոխումները և արտասահմանում օտարերկրյա ներդրումների և ներդրումային գործունեության կառավարման համակարգը, օպտիմալացնել տարածաշրջանային թափանցիկության կառուցվածքը և կատարելագործել մեխանիզմները՝ խթանելով «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ բարձրորակ իրականացումը։
Չինաստանի թափանցիկության բարձր մակարդակով ընդլայնումը ոչ միայն օգուտ կբերի չին ժողովրդին, այլև զարգացման ավելի մեծ հնարավորություններ կապահովի աշխարհի բոլոր երկրների համար:
Վերջին տվյալներով՝ Չինաստանի տնտեսության աճի դրական միտումը շարունակվում է։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Չինաստանի ՀՆԱ-ն հասել է 61,7 տրլն յուանի (մոտ 8,68 տրլն ԱՄՆ դոլար)՝ տարեկան կտրվածքով աճելով 5%-ով։ Արտահանման և ներմուծման ծավալն առաջին անգամ գերազանցել է 21 տրլն յուանը (մոտ 3 տրլն ԱՄՆ դոլար)՝ նախորդ տարվա համեմատ աճելով 6,1%-ով։ Արժույթի միջազգային հիմնադրամը Չինաստանի տնտեսական աճի կանխատեսումն այս տարի բարձրացրել է մինչև 5 տոկոս։ Չինաստանի տնտեսությունը շարունակում է դրսևորել աճի լավ դինամիկա՝ ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով՝ մնալով համաշխարհային տնտեսական աճի կարևոր շարժիչ ուժը։
Չինաստանը ձգտում է պահպանել բազմակողմ առևտրային համակարգը Առևտրի համաշխարհային կազմակերպության հովանու ներքո, ակտիվորեն մասնակցում է համաշխարհային տնտեսական կառավարման համակարգի բարեփոխմանը, շարունակում է ընդլայնել բարձր ստանդարտների ազատ առևտրի գոտիների ցանցը համաշխարհային մակարդակով, իրականացնում է գիտության և տեխնոլոգիաների նորարարական գործողությունների ծրագիրը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում, բարելավում է «Գոտի և ճանապարհ» եռաչափ կապի ցանցը, շարունակում է խոշոր ցուցահանդեսների անցկացումը, ինչպիսիք են Չինաստանի ապրանքների ներմուծման և արտահանման ցուցահանդեսը ու Կանտոնի տոնավաճառը և շարունակաբար ընդլայնում է «առանց վիզայի ընկերների շրջանակը»:
Այս ամենը թույլ է տալիս Չինաստանին կիսել զարգացման շահաբաժինները այլ երկրների հետ և բերել ավելի մեծ դինամիկա՝ խթանելու համաշխարհային տնտեսության ընդհանուր բարգավաճումը։
Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնման նոր ուղիներ
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 32 տարիների ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական համագործակցությունը զարգացել է կայուն և առողջ կերպով։ Այս տարի երկու կողմերն առաջին անգամ կիրականացնեն ուղիղ չվերթներ երկու երկրների միջև, ինչը նոր կամուրջ կդառնա առևտրատնտեսական համագործակցության և մշակութային փոխանակման համար։ Սա բարենպաստ պայմաններ կստեղծի մարդկանց տեղաշարժն էլ ավելի հեշտացնելու և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խթանելու համար։
Թե՛ Չինաստանը, թե՛ Հայաստանը զարգացող երկրներ են և «Գլոբալ հարավի» անդամներ։ Չնայած ազգային բնորոշ հատկանիշների տարբերությանը՝ խաղաղ զարգացումը երկու երկրների ժողովուրդների ընդհանուր ձգտումն է։ Լիագումար նիստում առաջարկվել է բարելավել բարձրորակ տնտեսական զարգացման խթանման համակարգերն ու մեխանիզմները, զարգացնել նոր արտադրողականություն՝ հաշվի առնելով տեղական պայմանները, նպաստել իրական և թվային տնտեսության խորը միաձուլմանը, բարելավել ենթակառուցվածքների արդիականացումը և ստեղծել նոր շարժիչներ և հնարավորություններ զարգացման համար: Այս ամենը շփման բազմաթիվ կետեր ունի Չինաստանի և Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթ ուղղությունների հետ։ Երկու կողմերը կարող են բացահայտել համագործակցության ավելի մեծ ներուժ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, էներգիայի նոր աղբյուրները, կենսաբժշկությունը, թվային տնտեսությունը և ենթակառուցվածքները՝ երկրների միջև գործնական համագործակցության մասշտաբն ու որակը բարձրացնելու համար:
Չինաստանը և Հայաստանը հարուստ պատմություն ունեցող հին քաղաքակրթություններ են: Երկու երկրներն էլ մեծ նշանակություն են տալիս ավանդական մշակույթի ժառանգությանը և զարգացմանը։ Լիագումար նիստը արձանագրել է, որ չինական ոճով արդիականացումը ներդաշնակորեն համատեղում է նյութական և հոգևոր մշակույթը։ Անհրաժեշտ է խորացնել մշակութային համակարգերի և մեխանիզմների բարեփոխումը, բարձրացնել մշակութային վստահությունը և խթանել ողջ ժողովրդի մշակութային նորարարությունն ու ստեղծագործությունը։ Չինական քաղաքակրթությունը հայտնի է եղել իր բաց լինելով և ներառականությամբ հնագույն ժամանակներից և շարունակաբար նոր կենսունակություն է ձեռք բերել այլ քաղաքակրթությունների հետ փոխանակումների և փոխադարձ ուսուցման միջոցով: Երկու կողմերը կարող են ընդլայնել հումանիտար փոխանակումները, խորացնել համագործակցությունը կրթության, մշակույթի, սպորտի, լրատվամիջոցների, զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև ամրապնդել կուսակցական կապերի և տարածաշրջանային համագործակցության դերը՝ հարստացնելու երկու երկրների միջև բարեկամական համագործակցության բովանդակությունը։
Չինաստանում կա մի հին ասացվածք. «Աշխատասիրությունն ու աշխատանքը կփշրեն ամեն ինչ»։ Այս նոր պատմական փուլում Չինաստանը պատրաստ է աշխատել հայ ընկերների հետ՝ կողմերի միջև քաղաքական վստահության հետագա ամրապնդման, բոլոր ոլորտներում համագործակցության խորացման և մշակութային փոխանակումների ամրապնդման համար։ Չինաստանը պատրաստ է շարունակել օգնություն ցուցաբերել Հայաստանին իր հնարավորությունների սահմաններում, աջակցել երկրի զարգացմանը և բարելավել երկրի կենսամակարդակը` միասին ստեղծելով երկկողմ հարաբերությունների պայծառ ապագա։
Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մին