ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ՝ հաշվի առնելով նրա ուղեգծի փոփոխությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի վարչակազմը քննարկում է Վրաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ իշխանությունները հույս ունեն, որ Թբիլիսին առաջիկա ամիսներին կփոխի ուղեգիծը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ։

«Դուք հարցրիք պատժամիջոցների մասին: Մենք ակտիվորեն դիտարկում ենք այս ոլորտում մեր ունեցած հնարավորությունները: Ես ոչինչ չեմ հայտարարի, բայց մենք դա դիտարկում ենք: Խոսքը վերաբերում է ոչ միայն նրանց, ովքեր օգուտ են քաղում կոռուպցիայից, այլև նրանց, ովքեր մասնակից են մարդու իրավունքների խախտմանը՝ համաձայն Մագնիտսկու մարդու իրավունքների գլոբալ ակտի», - ասել է նա։

Դրա հետ մեկտեղ, Օ’Բրայենի խոսքով, «Վրաստանի իշխող կուսակցությանը պետք է հասկանալի լինի, որ հետդարձի ճանապարհ կա»։ 

«Մեկ տարի առաջ մենք տեսանք, որ ոչ ճիշտ ուղի է ընտրվել, իսկ հետո իշխող կուսակցությունը փոխեց իր ուղեգիծը և հասավ վիթխարի հաջողությունների։ Հուսով եմ, որ դա կարող է կրկին տեղի ունենալ հետագա ամիսներին»։

Վրաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների, ինչպես նաև ԵՄ-ի հետ խախտվեցին 2024 թ. մայիսին Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով: Պետքարտուղարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ընդունված օրենքի կապակցությամբ վիզային պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ կառավարության, խորհրդարանի անդամների և նրանց հարազատների, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ: ԱՄՆ նաև անորոշ ժամկետով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» զորավարժությունները։

Վրաստան

Վրաստանն ԱՄՆ-ին հարաբերությունների վերագործարկում է առաջարկել

 

Հայերեն Русский

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով