Անգլիայում 39 ոստիկան է վիրավորվել զանգվածային դանակահարության հետ կապված անկարգությունների ժամանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անգլիայի Սաութփորթ քաղաքում զանգվածային դանակահարության զոհերի հիշատակի արարողությանը զուգահեռ անկարգություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով 39 ոստիկան է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Անկարգությունները տեղի են ունեցել հիշատակի արարողության վայրից մի քանի փողոց հեռավորության վրա գտնվող մզկիթի մոտ։ Ցուցարարներն աղյուսներ են նետել մզկիթի վրա, մեքենաներ և աղբարկղեր են այրել, վնաս են հասցրել տեղի հանրախանութներից մեկին։ 

Ըստ շտապօգնության ծառայության՝ 27 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց, 12-ը բուժօգնություն են ստացել տեղում։ 

Անկարգությունների պատճառով Սաութփորթի տվյալ հատվածում 24-ժամյա հատուկ ռեժիմ է մտցվել, որն իրավապահներին իրավունք է տալիս կանգնեցնել և խուզարկել մարդկանց։ 

Մերսիսայդ կոմսության ոստիկանությունը նաև հայտնել է, որ Սաութփորթում ոստիկանության լրացուցիչ ուժեր կտեղակայվեն։ 

Սաութփորթում հուլիսի 29-ին երեխաների պարի միջոցառման ժամանակ տեղի ունեցած զանգվածային դանակահարության հետևանքով զոհվել է 3 աղջիկ՝ 6, 7 և 9 տարեկան։ Վիրավորվել է 5 երեխա և 2 չափահաս, որոնք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 

17-ամյա կասկածյալը, որը ծնվել է Քարդիֆում, ձերբակալված է: Տեղեկություններ էին տարածվել, թե երիտասարդը մուսուլման է։ Սակայն ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալի անձի շուրջ ենթադրությունները ոմանք օգտագործում են փողոցներում անկարգություններ անելու համար։ 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նույնպես այցելել է Սաութփորթ և ծաղիկներ դրել հուլիսի 29-ին տեղի ունեցած հարձակման զոհերի հիշատակին։

Եվրոպա

Անգլիայում զանգվածային դանակահարության զոհերի թիվը հասել է 3-ի

 

Հայերեն Français

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ