Իրավունք

Քաղաքացին կաշառք է տվել. ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության բացահայտումը

1 րոպեի ընթերցում

Քաղաքացին կաշառք է տվել. ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և ծառայողական քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչը, տեղեկանալով համաքաղաքացու մեքենան ոստիկանության ծառայողների կողմից Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու մասին, այն հնարավորինս շուտ այնտեղից հանելու դիմաց ոստիկանության ծառայողներին կաշառք տալու միջնորդության պատրվակով, ապրիլի 2-ին համաքաղաքացուց պահանջել է 240 000 դրամ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, քաղաքացին վճարել է նշված գումարը՝ գիտակցելով, որ այն պետք է ծառայի որպես կաշառք:

Ըստ աղբյուրի՝ կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` հետագա ընթացքը որոշելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում