Անգլիայում զանգվածային դանակահարության զոհերի թիվը հասել է 3-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անգլիայի Սաութփորթ քաղաքում հուլիսի 29-ին տեղի ունեցած զանգվածային դանակահարությունից հետո այսօր հիվանդանոցում մահացել է 3-րդ աղջիկը, որն ինը տարեկան էր։ Մյուս երկու աղջիկները՝ 6 և 7 տարեկան, մահացել են հուլիսի 29-ին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ 5 երեխա և 2 չափահաս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 

Երգչուհի Թեյլոր Սվիֆթի թեմատիկայով ամառային արձակուրդների միջոցառման ժամանակ («Թեյլոր Սվիֆթի յոգայի և պարի աշխատարան»), որին ներկա են գտնվել 6-11 տարեկան երեխաներ, 17-ամյա երիտասարդը դանակահարել էր երեխաներին, ինչպես նաև միջամտություն ցուցաբերած երկու չափահասներին։ Կասկածյալը ձերբակալված է։ Նա ծնվել է Քարդիֆում՝ ռուանդացի ծնողների ընտանիքում։

Թեյլոր Սվիֆթն Instagram-ի իր էջում գրել է, որ «լիովին ցնցված է» տեղի ունեցածից։ Նրա երկրպագուներն, ըստ Reuters-ի, ավելի քան 64 000 դոլար են հավաքել՝ զոհերի և տուժածների ընտանիքներին օգնելու համար։ 

Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հարձակումն անվանել է սարսափելի, իսկ Չարլզ թագավորը և նրա ընտանիքը հայտարարել են, որ ցնցված են միջադեպի պատճառով։ 

Եվրոպա

Անգլիայում դանակահարության հետևանքով 8 մարդ է վիրավորվել

 

Հայերեն Français Русский

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել