Անգլիայում դանակահարության հետևանքով 8 մարդ է վիրավորվել
1 րոպեի ընթերցում
![Անգլիայում դանակահարության հետևանքով 8 մարդ է վիրավորվել](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/07/29/7LjCA4vgNf1pdxBNFXYteJJuA0VWeYai4FrXskVZ.webp)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անգլիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը դանակահարություն է իրականացրել Սաութփորթ քաղաքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Շտապօգնության ծառայությունից հայտնել են, որ բժշկական օգնություն է ցուցաբերվել 8 հոգու՝ դանակահարությունից ստացած վնասվածքներով։
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 11։50-ին։ Ըստ Մերսիսայդի կոմսության ոստիկանության հայտարարության՝ կասկածյալ տղամարդը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության բաժանմունք։ Իրավապահները նաև նշել են, որ հանրությանը վտանգ չի սպառնում։