Աշխարհ

Toyota-ն 5-րդ տարին անընդմեջ պահպանել է աշխարհում առաջին տեղը ավտոմեքենաների վաճառքների թվով

1 րոպեի ընթերցում

Toyota-ն 5-րդ տարին անընդմեջ պահպանել է աշխարհում առաջին տեղը ավտոմեքենաների վաճառքների թվով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական Toyota Motor ավտոմոբիլային կորպորացիան 2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով վաճառել է 5,16 միլիոն ավտոմեքենա և պահպանել աշխարհում առաջին տեղն ավտոմեքենաների վաճառքների թվով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Kyodo գործակալությունը նշում է, որ ընկերությունն առաջատարի դիրք է զբաղեցնում արդեն հինգերորդ տարին անընդմեջ։ 

Վաճառքները հաշվի են առնում նաև Toyota Motor-ի հետ նույն խմբի մեջ մտնող Daihatsu Motor և Hino Motors արտադրողների ավտոմեքենաները։ Toyota Motor-ին հաջողվել է պահպանել առաջին տեղը՝ չնայած 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ վաճառքները նվազել են 4,7 %-ով։ Դրան նպաստել են չինական արտադրողների հետ գնային մրցակցության սրումը և ճապոնական ավտոարտադրողների շուրջ մի քանի սկանդալների պատճառով արտադրության գործընթացի դադարները:

Վաճառքների քանակով աշխարհում երկրորդ տեղն զբաղեցնում է գերմանական Volkswagen ավտոարտադրողը, որն այս տարվա առաջին կիսամյակում վաճառել է 4,39 մլն ավտոմեքենա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում