Քաղաքականություն

Օտարերկրյա պատվիրակությունները ժամանում են Թեհրան՝ Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը

1 րոպեի ընթերցում

Օտարերկրյա պատվիրակությունները ժամանում են Թեհրան՝ Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օտարերկրյա տասնյակ պատվիրակություններ հուլիսի 29-ից շարունակում են ժամանել Թեհրան՝ մասնակցելու նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Թեհրան են ժամանել Տաջիկստանի նախագահը, Թուրքմենստանի փոխվարչապետը, Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը, Կատարի արտաքին գործերի փոխնախարարը, Տանզանիայի արտգործնախարարը, Մավրիտանիայի կառավարության պատվիրակը և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ։ 

Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը ներկա գտնվելու համար հուլիսի 30-ի առավոտյան Թեհրան է ժամանել նաև ԵՄ արտաքին կապերի եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան։

Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին Իրանի խորհրդարանում։ Մինչ այդ Մասուդ Փեզեշքիանին նախագահի պաշտոնում հաստատել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես աշխատանքային այցով մեկնել է Իրան, որտեղ հանդիպում կունենա Մասուդ Փեզեշքիանի հետ, այնուհետև կմասնակցի երդմնակալության արարողությանը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում