Իրավունք

Վրաստանից փորձել են Հայաստան ներմուծել 5կգ-ից ավելի քաշով «մեթամֆետամին». ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում

3 րոպեի ընթերցում

Վրաստանից փորձել են Հայաստան ներմուծել 5կգ-ից ավելի  քաշով «մեթամֆետամին». ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում

ԵՐԵՎԱՆ,29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Oրերս ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները մաքսային հսկողության արդյունքում մաքսային զննման են ենթարկել Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած քաղաքացուն և վերջինիս ուղեբեռը, որտեղ առկա է եղել  աուդիո նվագարկիչ: Զննման արդյունքում նվագարկչից հայտնաբերվել է  4043 գրամ քաշով  4 պոլիէթիլենային փաթեթ՝ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածների պարունակությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունից, կազմված նյութերը փոխանցվել են ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն: Որոշում է կայացվել իրականացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց շրջանակում վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները պարզել են նվագարկիչը ստացող անձի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է «Երևանի հյուսիսային ավտոկայանի» հարակից տարածքից՝  «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող այլ զանգվածով փոխարինված աուդիո նվագարկիչը Կ.Պ-ից ստանալուց հետո: 

Բացատրական աշխատանքների արդյունքում ձերբակալված անձը վարչության աշխատակիցներին է ներկայացրել նույն եղանակով ստացված մեկ այլ սարք: Մասնավորապես, իր կողմից շահագործվող մեքենայի բեռնախցիկից նա դուրս է բերել  չիր պատրաստող սարք, որը քանդել է, և դրա միջից հայտնաբերվել է 996 գրամ քաշով մեկ պոլիէթիլենային փաթեթ՝ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածների պարունակությամբ:

Բացահայտվել են  գործընթացը համակարգող և սարքը փոխանցող անձանց ինքնությունը: Գործին առնչվող 3 քաղաքացիները  ձերբակալվել են։

Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու համար: Համապատասխան որոշումների հիման վրա կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում ձերբակալված քաղաքացիներից մեկի  բնակության վայրից հայտնաբերվել է ընդհանուր 238 գրամ համաքաշով ապակե տարա՝ «մարիխունա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածների պարունակությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

IDBank-ը Պրեմիում սպասարկման նոր սրահ կունենա․ Լիդա Սաֆարյան

Հարցազրույց

IDBank-ը Պրեմիում սպասարկման նոր սրահ կունենա․ Լիդա Սաֆարյան

Ֆեմիննոն երրորդ անգամ կանանց ու նորարարության տոն բերեց Երևան

Հայաստան

Ֆեմիննոն երրորդ անգամ կանանց ու նորարարության տոն բերեց Երևան

Ընդերքօգտագործման օրենսդրության խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասից 25.000.000 ՀՀ դրամը վերականգնվել է

Իրավունք

Ընդերքօգտագործման օրենսդրության խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասից 25.000.000 ՀՀ դրամը վերականգնվել է

Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ անցկացվում է ամառային կրթամշակութային ծրագիր

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ անցկացվում է ամառային կրթամշակութային ծրագիր

«Չափագիտության ազգային ինստիտուտ»-ում կոռուպցիոն չարաշահման հետևանքով պետությանը հասցված վնասը վերականգնվել է

Իրավունք

«Չափագիտության ազգային ինստիտուտ»-ում կոռուպցիոն չարաշահման հետևանքով պետությանը հասցված վնասը վերականգնվել է

Նիկոսիայում կայացել է Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը

Քաղաքականություն

Նիկոսիայում կայացել է Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը

Շվեյցարական SIGMA ծրագրի շրջանակում նոր հնարավորություններ կստեղծվեն փոքր գյուղացիական տնտեսությունների համար

Հայաստան

Շվեյցարական SIGMA ծրագրի շրջանակում նոր հնարավորություններ կստեղծվեն փոքր գյուղացիական տնտեսությունների համար

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը  բարձրացնելով

Իրավունք

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը բարձրացնելով

Բաղրամյան պողոտայում կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել

Իրավունք

Բաղրամյան պողոտայում կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում