Ռուսաստան

Մոսկվայում ձերբակալվել է «Օբորոնէներգո»-ի վարչության նախկին ղեկավար Մարկ Մանուկյանը

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում ձերբակալվել է «Օբորոնէներգո»-ի վարչության նախկին ղեկավար Մարկ Մանուկյանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի մայրաքաղաքում բերման է ենթարկվել «Օբորոնէներգո» բաժնետիրական ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի նախկին պետ Մարկ Մանուկյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ТАСС-ը:

Լրատվամիջոցը նշում է, որ Մանուկյանը ձերբակալվել է ընկերության գույքի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նրան ներկայացվել է անփութություն դրսևորելու մեղադրանք: Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել որոշակի գործողություններ կատարելու արգելքը:

Մեղադրյալն ընդունել է իր մեղքը և հետաքննության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում