Ասիա

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

2 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ԵՐԵՎԱՆ,26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը hուլիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատար դոկտոր Ալի Աբդուլկարեմ Ութավիին։

Հանդիպմանը ներկա էին նաև Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը և թեմի կենտրոնական վարչության ատենապետ տիար Կարապետ Գալուստյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն է բերել ժամանակավոր հավատարմատարին և մաղթել արդյունավոր ծառայություն իր առաքելության մեջ` կարևորելով երկու պետությունների միջև հաստատված փոխգործակցությունը և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները։

Խոսելով Իրաքի հայ համայնքի մասին` Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Իրաքի իշխանություններին համայնքի և թեմի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն անդրադարձել է նաև հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, ԼՂ պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ու ռազմագերիների ազատ արձակման և ԼՂ հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ միջազգային հանրության միջնորդական և հետևողական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատել։

Իր հերթին դոկտոր Ալի Աբդուլկարեմ Ութավին Նորին Սրբությանը հավաստիացրել է, որ ամեն ջանք ի գործ կդնի ամրապնդելու և զորացնելու երկու երկրների համագործակցությունը։ ժամանակավոր հավատարմատարն անդրադարձ է կատարել նաև Իրաքում իշխանությունների կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված ազգային ու կրոնական փոքրամասնությունների համերաշխ գոյակցությանը և նրանց իրավունքների պաշտպանությանը։

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Մարզային

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Բելգիան ողջունում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

Արտաքին քաղաքականություն

Բելգիան ողջունում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը․ վարչապետ

Հայաստան

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը․ վարչապետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում