Հայաստան

Նպաստել ֆինանսական գրագիտության բարձրացմանը․ մեկնարկել է Freedom Academy-ն

4 րոպեի ընթերցում

Նպաստել ֆինանսական գրագիտության բարձրացմանը․ մեկնարկել է Freedom Academy-ն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության թանգարանի դրամի սրահում տրվեց Freedom Broker Armenia-ի  կրթական նախաձեռնության՝ Freedom Academy-ի մեկնարկը։ Այս հարթակն  ուղղված է Հայաստանի բնակչության ընդհանուր ֆինանսական գրագիտության բարձրացմանը։ Հարթակի նպատակն է հանրահռչակել ոլորտին առնչվող գիտելիքները և չեզոքացնել ներդրումների մասին առասպելները։

Freedom Broker Armenia-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Սաֆարյանն արարողության ընթացքում ողջունեց մասնակիցներին՝ առանձնահատուկ կարևորելով, որ միջոցառումն անցկացվում է այս խորհրդանշական սրահում։ Նա շեշտեց, որ շատ կարևոր է Հայաստանում նպաստել ֆինանսական գրագիտության զարգացմանը։ Մյուս կողմից՝ Հայաստանում այդ ոլորտին և ներդրումներին առնչվող դասընթացներ չկան, և ընկերությունը որոշել է նպաստել նաև այդ հարցին։ Եվ այս համատեքստում Սաֆարյանն առանձնահատուկ կարևորեց ընկերության համագործակցությունը՝ հայաստանյան համալսրանների հետ։ 

Freedom Broker Armenia-ի Կրթական ծրագրերի ղեկավար Գեորգի Մելքոնյանը ներկաներին պատմեց Freedom Academy-ի մասին։ 

«Մենք մեծ դեր ենք տալիս ֆինանսական գրագիտությանը։ Յուրաքանչյուր անհատ պետք է գիտակցված մոտենա ծախսերին, և ամենուր ամեն ինչ սկսվում է գրագիտությունից։ Եթե մարդն իր ժամանակը ներդրնի կրթության մեջ, կստանա լավագույն եկամուտը։ Մենք ցանկանում ենք նպաստել ՀՀ քաղաքացիների բարեկեցության բարելավմանը՝ բարձրացնելով նրանց գիտելիքների մակարդակը անձնական ֆինանսների կառավարման ոլորտում։ Մեր նպատակն է ստեղծել ֆինանսական գրագիտության առաջատար հարթակ Հայաստանում»,-նշեց Գեորգի Մելքոնյանը։ Նա հավելեց, որ ակադեմիան ունի տարբեր զարգացման ուղղություններ և թիմը կարևորություն է տալիս նաև մարզերում ֆինանսական կրթության զարգացմանը։ 

Թանգարանում այդ օրը անցկացվեց «Ֆինանսական գրագիտության բարձրացումը՝ որպես կապիտալի շուկայի զարգացման գործոն» կլոր սեղան, որի շրջանակում հանդես կգան ոլորտի առաջատար բանախոսները՝ քննարկելով ֆինանսների ոլորտում կրթություն ստանալու կարևորությունը երկրի ընդհանուր տնտեսական զարգացման համար։ Բանախոսների թվում են Freedom Broker Armenia-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Սաֆարյանը, Financial Market Members Association-ի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը, Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի առաջին նախագահ (2013-2021թթ), Խորհրդի անդամ Արա Չալաբյանը, Հայաստանի ֆոնդային բորսայի Կառավարման խորհրդի անդամ Անի Մակարյանը, ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ՀՌՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Ժիրայր Արամյանը, Եվրո֊Ասիական ֆոնդային բորսաների միության գլխավոր քարտուղարի տեղակալ Արմենուհի Հովակիմյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գլխավոր ֆինանսական տնօրեն Սարո Պապիկյանը, IMC Հայաստանի տնօրեն Նաիրա Մարգարյան և այլք։ 

Նույն օրը նաև մտադրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրվեց Երևանի պետական համալսրանի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Հայ-ռուսական  համալսարանի հետ։  

Բուհերի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին համագործակցության վերաբերյալ՝ նշելով, որ բոլոր ուղղություններով իրականացնելու են կարևոր աշխատանքներ։ 

Միջոցառման ընթացքում Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանն իր խոսքում հայտնեց գոհունակություն՝ Freedom Broker Armenia-ի հետ համագործակցության վերաբերյալ։ Առանձնահատուկ ընդգծենք, որ  Freedom Broker Armenia-ի ու թանգարանի համագործակցությունն այս միջոցառմամբ չի սահմանափակվի․ համագործակցության շրջանակում նախատեսվում են նաև այլ աշխատանքներ։ 

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

Երևան

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

Երևանի քննչական վարչության 10 ստորաբաժանումների տրամադրվել են էլեկտրամոբիլներ

Մարզեր

Երևանի քննչական վարչության 10 ստորաբաժանումների տրամադրվել են էլեկտրամոբիլներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Ասիա

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ

Մարզեր

Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ

Գյումրի-Վանաձոր ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերը նույն ընտանիքի անդամներ են. քրեական վարույթ է նախաձեռնվել

Հայաստան

Գյումրի-Վանաձոր ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերը նույն ընտանիքի անդամներ են. քրեական վարույթ է նախաձեռնվել

Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ է կառուցվում

Մարզեր

Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ է կառուցվում

Հեպատիտ C-ով հիվանդ շուրջ 3000 բուժառու օգտվել է դեղորայքային անվճար բուժման հնարավորությունից

Հայաստան

Հեպատիտ C-ով հիվանդ շուրջ 3000 բուժառու օգտվել է դեղորայքային անվճար բուժման հնարավորությունից

Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարները խորհրդակցություն են անցկացրել

Մարզեր

Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարները խորհրդակցություն են անցկացրել

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Մշակույթ

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Վարչապետը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին

Մարզեր

Վարչապետը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին

Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն. մանրամասներ

Մարզեր

Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առկա է մեծ դիմելիություն. մանրամասներ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում