Մշակույթ

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

2 րոպեի ընթերցում

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պարուհի Աննա Քալաշյանը 2024-ին տոնում է ծննդյան 30-ամյակը և ստեղծագործական գործունեության քսանամյակը։ Պարուհին հոբելյանները նշելու է «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ, որը կներկայացնի արտիստի անցած ուղին։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենսագրական ֆիլմը կցուցադրվի մեծ էկրանին։

Աննա Քալաշյանի ստեղծագործական ճանապարհը սկսել է «Բարեկամություն» համույթից, շարունակվել Inter Dance պարային համույթում, որտեղ նա աշխատել է որպես գլխավոր փորձավարուհի։

Տիրապետելով պարարվեստի տարբեր ժանրերին՝ նա դարձրել է անզուգական արվեստագետ, որին հաջողվում է բեմական կախարդանք ստեղծել։  

Լինելով բալետմայստեր Հայաստանի պարի պետական անսամբլում և «Կադանս» պարախմբում՝ կարողացել է սեղմ ժամանակում բարձրացնել իրենից տարիքով մեծ և փոքր արտիստների թե' կատարողական տեխնիկան, թե' բեմական ոճաբանությունը իր բոլոր բացառիկություններով,, իսկ իր խորեոգրաֆիան միշտ աչքի է ընկել վարպետությամբ և յուրահատկությամբ։

Աննա Քալաշյանի անունը մշտապես զարդարում է լավագույն բեմերը, և նրա ստեղծած «Քալաշյան» պարարվեստի դպրոցը դառնում է նոր սերունդների ներշնչանքի աղբյուր։ Բալետի բարձրագույն ռեժիսուրայի կրթության գերազանց արդյունքներով ավարտելը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ ևս մեկ անգամ հաստատում է նրա նվիրվածությունն ու արվեստի հանդեպ անկրկնելի սիրո դրսևորումը։  

Աննա Քալաշյանն իր ամբողջ կարիերայի ընթացքում բարձր է պահել պարի նշաձողը՝ թողնելով անմոռանալի հետք բոլոր սերունդների համար։ Նա միշտ կմնա հայ նորագույն պարարվեստի եզակի զարդն ու ոգեշնչման աղբյուրը։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում