Հայաստան

Հեպատիտ C-ով հիվանդ շուրջ 3000 բուժառու օգտվել է դեղորայքային անվճար բուժման հնարավորությունից

3 րոպեի ընթերցում

Հեպատիտ C-ով հիվանդ շուրջ 3000 բուժառու օգտվել է դեղորայքային անվճար բուժման հնարավորությունից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախաձեռնել է հանրային միջոցառումներ` Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում: Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում, Աբովյանում, Գավառում հուլիսի 28-30-ը կգործեն շարժական կենտրոններ, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել ՄԻԱՎ-ի, հեպատիտներ B-ի և C-ի, սիֆիլիսի անվճար և անանուն հետազոտություններ։ Մասնագետները պարբերաբար հետազոտվելը կարևոր են համարում՝ ընդգծելով, որ դա կօգնի հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում։  

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ Հայաստանում այս տարի սուր և քրոնիկ հեպատիտների հիվանդացության դեպքեր նվազել են 1,3 անգամ, ինչը կարևոր ցուցանիշ է։ 

«Հեպատիտները հիմնականում ընթանում են անախտանիշ։ Շատ դեպքերում անձինք վարակված լինելով հեպատիտ B-ով և C-ով, տեղյակ չեն լինում դրա մասին։ Այդ իսկ պատճառով պարբերաբար հետազոտվելը, կանխարգելիչ միջոցառումները շատ կարևոր են։ Ասեմ, որ Հայաստանում բժշկական կազմակերպությունները իրականացնում են անվճար հետազոտություններ, որպեսզի բացահայտեն այս հիվանդությունը։ Հեպատիտների դեմ պայքարի շրջանակում նախարարությունն ուշադրության կենտրոնում է պահում ռիսկի խմբերին»,-ասաց Ռոմելլա Աբովյանը։ 

Առողջապահության նախարարությունը քայլեր է ձեռնարկում բուժումը, դեղորայքները բուժառուներին հասանելի դարձնելու համար։ Ծրագիրը գործարկվել է 2020 թվականի երկրորդ կեսից։ Սկզբնական շրջանում ընդգրկվել է շուրջ 500 բուժառու։ ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների  վարչության պետ Մարինա Հարությունյանը նշեց, որ պարբերաբար ծրագիրը լավարկել է։  

«Մինչև 2023 թվականի դեկտեմբերի վերջ ծրագրով բուժում է ստացել հեպատիտ C ունեցող 2569 բուժառու։ Այս տարվա ընթացքում արդեն 400-ից ավելի բուժառու օգտվել է ծրագրով ընձեռած հնարավորությունից։ Ասեմ, որ 2022 թվականից ծրագրում ընդգրկվել են քրեակատարողական հիմնարկներում գտնվող բուժառուները։ Բուժառուներին տրամադրվում են վերջին սերնդի դեղեր»,-ասաց Մարինա Հարությունյանը։ 

ՀՀ առողջապահության նախարարության կողմից հեպատիտ C -ի ախտորոշման համար կատարվող հետազոտությունը՝ ՊՇՌ թեստն, արդեն իրականացվում է անվճար։ Ըստ մասնագետի ՝ ծրագիրն ունի մեծ արդյունավետություն։ Եթե վաղ փուլում է հայտնաբերվում հիվանդությունն, ապա 100 տոկոսով բուժառուն ապաքինվում է։ Բուժման տևողությունը 3-6 ամիս է։ 

Ծրագիրը ներդնելու ժամանակ բուժառուների ընդգրկման սահմանափակում կար, նախատեսված էր տարեկան մինչև 1000 բուժառու, հիմա արդեն այդ սահմանափակումը ևս հանվել է։ Յուրաքանչյուր անձ, ում մոտ այդ հիվանդությունը կհաստատվի կստանա անվճար դեղորայք։ 

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը․ վարչապետ

Հայաստան

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը․ վարչապետ

Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում

Հայաստան

Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից

Հայաստան

Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից

«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Գյումրիում կան փակ փողոցներ

Մշակույթ

«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Գյումրիում կան փակ փողոցներ

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

Երևան

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում