Միացյալ Նահանգներ

Բարաք և Միշելը Օբամաներն աջակցություն են հայտնել Հարիսի առաջադրմանը

2 րոպեի ընթերցում

U.S. Vice President Kamala Harris speaks on the phone with former President Barack Obama and former first lady Michelle Obama as the Obamas endorse Harris as the Democratic presidential candidate in this still image taken from a video released on July 26, 2024. Harris for President campaign/Handout via
U.S. Vice President Kamala Harris speaks on the phone with former President Barack Obama and former first lady Michelle Obama as the Obamas endorse Harris as the Democratic presidential candidate in this still image taken from a video released on July 26, 2024. Harris for President campaign/Handout via

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, աջակցել են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը նախագահի պաշտոնի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Օբամաները զանգահարել են Հարիսին, նրանց հեռախոսազրույցը տեսագրվել ու հրապարակվել է YouTube-ում։

«Մենք զանգահարել ենք, որ ասենք, որ ես ու Միշելը չէինք կարող ավելի հպարտ լինել, որ աջակցում ենք Ձեզ և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ավարտին հասցնեք այս ընտրությունները և մտնեք Օվալաձև գրասենյակ», - ասում է Օբաման Հարիսին:

«Ես հպարտ եմ Ձեզնով: Սա պատմական է լինելու», - ասում է ԱՄՆ նախկին առաջին տիկինը Հարիսին:

Հարիսն իր երախտագիտությունն է հայտնում Օբամաների աջակցության և իրենց վաղեմի բարեկամության համար:

«Շնորհակալ եմ երկուսիդ: Սա այնքան կարևոր է։ Եվ մենք նաև մի փոքր կզվարճանանք», - ասում է Հարիսը:

Ըստ Reuters-ի՝ Հարիսի ընտրարշավի թիմը հայտնել է, որ սա իրական զանգ է, ոչ թե բեմականացում։

Ընտրարշավից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո Դեմոկրատական կուսակցության աջակիցները, քաղաքական գործիչները և դոնորները ավելի ու ավելի մեծ աջակցություն են սկսում ցուցաբերել Հարիսին։ 

Օբաման՝ ԱՄՆ առաջին սևամորթ նախագահը, շարունակում է մնալ Դեմոկրատական ​​կուսակցության ամենակարկառուն դեմքերից մեկը՝ չնայած այն բանին, որ նրա վերջին ընտրությունից անցել է ավելի քան մեկ տասնամյակ:

Reuters-ը նշում է, որ Օբաման, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Հարիսի ընտրարշավին, երբ նա պաշտոնապես առաջադրվի որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում