Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային՝ 4 տոննա կոկաին են առգրավել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի քաղաքացիական գվարդիան կասեցրել է միջազգային հանցավոր խմբավորման գործունեությունը, որն զբաղվում էր Բարսելոնայի և Եվրոպայի այլ նավահանգիստներով խոշոր խմբաքանակով կոկաինի ներկրմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են թագավորության իրավապահ մարմինները։

Ըստ X սոցիալական հարթակում տարածված հաղորդագրության՝ ավելի քան 4 տոննա կոկաինը թաքցված է եղել բրնձի պարկերի մեջ։ Սա կոկաինի ամենախոշոր  խմբաքանակն է, որ մինչ այս առգրավվել է Բարսելոնայի նավահանգստում:

Գործողության ընթացքում ձերբակալվել է խմբավորման 10 անդամ։

Ոստիկանությունը 2023 թվականին սկսել է հետաքննություն Իսպանիայի մի ընկերության դեմ, որը Պարագվայից բրնձով բեռնարկղեր է փոխադրել երկիր։ Ընկերությունը գործել է Իսպանիայում, Պարագվայում և Միացյալ Թագավորությունում։ 

Հետաքննության շրջանակներում Պարագվայի ոստիկանությունն իր հերթին բռնագրավել է մոտավորապես 3,3 տոննա կոկաին։ Բացի այդ, մարտին Մեծ Բրիտանիայում ոստիկանությունն առգրավել է 2,1 տոննա թմրանյութ:

Հայերեն Français

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա