Իրավունք

Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի դեմ պայքարը խստացնելու հանձնարարական է տվել

3 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի դեմ պայքարը խստացնելու հանձնարարական է տվել

ԵՐԵՎԱՆ,26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հուլիսի 25-ին խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզի դատախազությունում՝ ուղղված ապօրինի ընդերքօգտագործման դեմ պայքարին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Դատախազության տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը, Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը, մարզի դատախազության դատախազները:

Վահան Սարգսյանն, անդրադառնալով ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման և պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ընդգծել է, որ քրեական վարույթները հիմնականում վերաբերում են ֆիզիկական անձանց կողմից առանց թույլտվության և լիցենզիայի հողամասից կամ ջրային տարածքից ավազի արդյունահանման, իրավաբանական անձանց կողմից իրենց տրված լիցենզիայի տարածքից դուրս կատարվող արդյունահանման, ձկնաբուծարաններ կառուցելու անվան տակ ավազի արդյունահանման դեպքերին և իրավաբանական անձանց կողմից իրենց լիցենզիայով սահմանված տարածքում թույլ տրված չարաշահումներին:

«Հաղորդումները հիմնականում Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնից, Ազգային անվտանգության ծառայությունից ու  Ոստիկանությունից են ստացվում այն դեպքում, երբ առաջին հաղորդում ներկայացնողը պետք է լինի համայնքի ղեկավարը, տարածքի վարչական պատասխանատուն. անհնար է՝ համայնքի տարածք մտնեն մեծ քանակի մեքենաներ և տեխնիկա ու համայնքի ղեկավարը տեղյակ չլինի դրանց մասին»,- ընդգծել է Վահան Սարգսյանը՝ հավելելով, որ խնդրի մասին բարձրաձայնել է նաև մարզխորհրդի նիստում:

Վահան Սարգսյանի խոսքով՝ 2023 թվականի ընթացքում հողը փչացնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու դեպքերով նախաձեռնվել է 38 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 10 քրեական վարույթ: 

«8 քրեական վարույթի շրջանակում ունենք շուրջ 130 մլն դրամի վերականգնում»,- նշել է մարզի դատախազը: 

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազին տվել է մի շարք հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:

2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 900.4 միլիարդ դրամ

Տնտեսություն

2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 900.4 միլիարդ դրամ

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Հայաստան

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Մշակույթ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը

Տեսանյութ

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը

Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր

Հայաստան

Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Փարիզը պատրաստ է Օլիմպիական խաղերի մեկնարկին. կազմակերպիչները խոստանում են բացառիկ ու հիշարժան բացման արարողություն

Սպորտ

Փարիզը պատրաստ է Օլիմպիական խաղերի մեկնարկին. կազմակերպիչները խոստանում են բացառիկ ու հիշարժան բացման արարողություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում