Պատահար

Երևան-Մեղրի ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 24-ին, ժամը 18:25-ին ահազանգ է ստացել, որ Արփի-Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 115-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ 

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում