Եվրոպա

Շոլցը մտադիր է կրկին իր թեկնածությունն առաջադրել կանցլերի պաշտոնի համար

1 րոպեի ընթերցում

Շոլցը մտադիր է կրկին իր թեկնածությունն առաջադրել կանցլերի պաշտոնի համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը (Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցություն, ԳՍԴԿ) հայտարարել է, որ կրկին իր թեկնածությունը կառաջադրի 2025 թվականի ընտրություններում Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնի համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ 

«ԳՍԴԿ-ն շատ միասնական կուսակցություն է»,- ասել է Շոլցը լրագրողներին Բեռլինում հայացած ամառային մամուլի ասուլիսում։ 

Նա հավելել է, որ սոցիալ-դեմոկրատները մտադիր են հաղթել 2025 թվականի դաշնային ընտրություններում։ 

«Եվ ես իմ թեկնածությունը կառաջադրեմ կանցլերի պաշտոնում, որպեսզի նորից դառնամ կանցլեր», - հայտարարել է Շոլցը:

Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականին։ Դրանց արդյունքներով կձևավորվի նոր կառավարություն, կընտրվի նոր կանցլեր։ Շոլցն ավելի վաղ արդեն հայտարարել էր կրկին ԳՍԴԿ-ի թեկնածու կրկին դառնալու ցանկության մասին։ Շոլցն այժմ գլխավորում է կոալիցիոն կառավարությունը, որտեղ բացի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունից, մտնում են «կանաչները» և ազատ դեմոկրատները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում