Իրավունք

Վրաստանը հետախուզման մեջ գտնվող անձին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին

1 րոպեի ընթերցում

Վրաստանը հետախուզման մեջ գտնվող անձին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին

ԵՐԵՎԱՆ,24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Պ.Ս.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, նշելով, որ Պ.Ս.-ն մեղադրվում է ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու համար:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Պ.Ս.-ի տեղափոխումը Երևան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում