Մարզեր

Գեղարքունիքի մարզի մի շարք բժշկական հաստատություններ նոր սարքավորումներ և համակարգիչներ են ձեռք բերել

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի մի շարք բժշկական հաստատություններ նոր սարքավորումներ և համակարգիչներ են ձեռք բերել

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարությունը «Embrace Global» կազմակերպության աջակցությամբ ձեռք է բերել նորածնային շարժական տաքացնող բնիկների հավաքածու և տրամադրել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, դրանք արդեն բաշխվել են Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն և նորածնային ինտենսիվ թերապիա իրականացնող Գավառի, Սևանի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի բժշկական կենտրոններին և Մարտունու ծննդատանը։ 

Նորածնային շարժական տաքացնող բնիկների ճիշտ կիրառման, պահպանման և խնամքի նպատակով նշված բժշկական կազմակերպությունների համապատասխան մասնագետները կմասնակցեն «Embrace Global» կազմակերպության կողմից Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին։ 

ՀՀ առողջապահության նախարարությունը մեկ այլ ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ, Գեղարքունիքի մարզի մի շարք առողջապահական հիմնարկների կարիքների համար ձեռք է բերել ամբողջը մեկում (Lenovo Thinkcentre Neo) մակնիշի համակարգիչներ։ Դրանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից բաշխվել են Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի բժշկական կենտրոններին, Ակունքի, Գեղհովիտի, Գանձակի, Լիճքի, Լճաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոններին, Երանոսի, Զոլաքարի, Ծովինարի, Կարմիրգյուղի, Ձորագյուղի, Ն.Գետաշենի, Նորատուսի, Սարուխանի, Վ. Գետաշենի բժշկական ամբուլատորիաներին և Վարդենիկի առողջության կենտրոններին՝ աշխատանքները տեղում ավելի որակյալ և արդյունավետ կազմակերպելու նպատակով։ 

 

Խոսրով Խլղաթյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

Եվրոպա

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և վնասել գազի խողովակը

Իրավունք

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և վնասել գազի խողովակը

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ-ի որոշումը

Քաղաքականություն

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ-ի որոշումը

Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Մշակույթ

Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Byblos Digital քարտեր՝ ամբողջովին թվայինը նախընտրողների համար

Հայաստան

Byblos Digital քարտեր՝ ամբողջովին թվայինը նախընտրողների համար

Նատալի Լուազոն գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշման առնչությամբ

Քաղաքականություն

Նատալի Լուազոն գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշման առնչությամբ

Գեղարքունիքի մարզպետը գերմանական կողմի  հետ քննարկել է Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագիրը

Մարզեր

Գեղարքունիքի մարզպետը գերմանական կողմի հետ քննարկել է Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագիրը

Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում

Սպորտ

Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ-2024» բիզնես ֆորումին

Մարզեր

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ-2024» բիզնես ֆորումին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարարը մեկնաբանել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

Քաղաքականություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարարը մեկնաբանել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում