Եվրոպա

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ,23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը hուլիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռումին Ուղղափառ եկեղեցու սոցիալական բաժնի պատասխանատու Չիպրիան քահանա Իոն Լոնիտային և ֆինանսական բաժնի պատասխանատու Ջորջ քահանա Ալեքսանդրու Լեպադատուին՝ ուղեկցությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Տաթև սրբազանն Ամենայն Հայոց կաթողիկոսին ներկայացնելով հյուրերին՝ տեղեկացրել է, որ Ռումին եկեղեցու ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ծանոթանալու արցախահայերի առջև ծառացած մարտահրավերներին, նրանց սոցիալական կացությանն ու կարիքների գնահատման արդյունքում մշակել աջակցության ծրագրեր, որոնք կիրականացվեն Ռումին եկեղեցու հետ համատեղ։ 

Ամենայն Հայոց հայրապետը, ողջունելով հյուրերին, իր եղբայրական սերն ու շնորհակալությունն է փոխանցել Ռումին Ուղղափառ եկեղեցու Դանիել պատրիարքին և իր գնահատանքը հայտնել Ռումինիայի իշխանություններին Հայաստանին ու արցախահայությանը ցուցաբերվող աջակցության համար։ Նորին Սրբությունը նկատել է, որ այս նախաձեռնությունը ևս մեկ վկայություն է հայ և ռումին ժողովուրդների ու Եկեղեցիների միջև ձևավորված դարավոր բարեկամության։ Այս առնչությամբ Հայոց հայրապետը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու երկրների միջև առկա սերտ հարաբերությունների հիմքում իր կարևոր դերակատարությունն ունի ռումինահայ համայնքը, ով իր ակտիվ մասնակցությունն է բերում Ռումինիայի կյանքի զարգացման գործընթացին։

Իր հերթին Չիպրիան քահանան, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին փոխանցելով Ռումին Ուղղափառ եկեղեցու Դանիել Պատրիարքի ողջույնները, ընդգծել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական բաժնի հետ համագործակցաբար ջանքեր կգործադրեն ի նպաստ հայրենազրկված արցախահայերի սոցիալական կացության բարելավման և առկա խնդիրների հաղթահարման։

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Մշակույթ

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

Հայաստան

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Հայաստան

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

Իրավունք

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

Ֆինանսներ

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և վնասել գազի խողովակը

Իրավունք

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և վնասել գազի խողովակը

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ-ի որոշումը

Քաղաքականություն

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ-ի որոշումը

Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Մշակույթ

Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Byblos Digital քարտեր՝ ամբողջովին թվայինը նախընտրողների համար

Հայաստան

Byblos Digital քարտեր՝ ամբողջովին թվայինը նախընտրողների համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում