Իրավունք

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և վնասել գազի խողովակը

1 րոպեի ընթերցում

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և վնասել գազի խողովակը

ԵՐԵՎԱՆ,23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 23-ին ժամը 12։26-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 17-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «ZIL» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1984 թ․) և «HOWO» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1964 թ․) մակնիշների բեռնատարները․ «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և վնասել գազի խողովակը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «ZIL» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ZIL» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում