Հայաստան

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

2 րոպեի ընթերցում

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հիշու՞մ եք, որ ասում էինք՝ Իդրամով կյանքը հեշտ է։ Հիմա եկել ենք պատմելու, թե ինչ նոր հնարավորություն ենք բերել Ձեր կյանքն էլ ավելի հեշտացնելու համար։

Եվ այսպես, տոմսերի վաճառքի խոշորագույն հարթակ Tomsarkgh.am-ի հետ ռազմավարական գործակցության շնորհիվ Idram&IDBank առցանց հարթակում բարելավել ենք «Տոմսեր» բաժինը՝ ավելի շատ մշակութային միջոցառումներ ավելացնելով հարթակում, և, որ ամենակարևորն է, ստեղծել ենք հնարավորություն ընտրելու ոչ միայն միջոցառումն ու տոմսի/փաթեթի տեսակը, այլև նշելու դահլիճում ցանկալի շարքն ու տեղը։

Սա նշանակում է, որ այսուհետ կարող եք ընդամենը մի քանի հպումով ձեռք բերել տոմսեր՝ օգտագործելով ընդամենը մեկ հավելված, ճիշտ այնպես, ինչպես սիրում ենք։ 

Այսպես, «Տոմսեր» բաժնում նաև առանձնացված կլինեն մշակութային և ժամանցային միջոցառումներն ըստ ուղղությունների՝

  • Կինո
  • Համերգ
  • Թատրոն
  • Օպերա և Բալետ
  • Ակումբ և Փաբ
  • Այլ

Ի դեպ, արդեն կարող եք թույլ տալ ձեզ ավելին, քանի որ Idram&IDBank հավելվածում տոմսեր գնելիս կարող եք օգտվել Rocket Line 0% թվային ապառիկից, գնել տոմսերը հիմա, վճարել հետո՝ նույն գումարը։  

Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ ընդամենը մեկ հավելվածն իր ամբողջական գործիքակազմով կարող է բավարարել ոչ միայն Ձեր բոլոր ֆինանսական կարիքները, այլև լիարժեք ապահովել Ձեր ժամանցը՝ լինի դա մշակութային միջոցառում թե պարզապես քաղաքային մեծ իրադարձություն։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Սևան քաղաքում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

Հայաստան

Սևան քաղաքում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

Վարդենիս  համայնքի Շատվան բնակավայրում կկառուցվի նոր բուժամանկաբարձական կետ

Հայաստան

Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրում կկառուցվի նոր բուժամանկաբարձական կետ

ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն՝ Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման վերաբերյալ

Հայաստան

ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն՝ Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման վերաբերյալ

Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին

Քաղաքականություն

Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Մշակույթ

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Հայաստան

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

Իրավունք

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

Ֆինանսներ

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

Եվրոպա

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում