Հայաստան

Սևան քաղաքում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

3 րոպեի ընթերցում

Սևան քաղաքում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն երրորդ ամիսն է, ինչ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, սկսվել և ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, «Սևան համայնքի Սևան քաղաքի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի, Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների, Գագարին գյուղի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի 1-ին փուլի շինարարական աշխատանքները կատարվել են 2023 թվականին, իսկ 2-րդ փուլը, որը ներառում է Մյասնիկյան, Նալբանդյան փողոցները, Նաիրյան փողոցի մայթերը, այս տարվա ճանապարհաշինական ծրագրերի ցանկում են: 

Մյասնիկյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են։ 

Դրանք  ներառել են 8083քառակուսի մետր  տարածք: 

Մյասնիկյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը 95 միլիոն դրամ է, որի 50 տոկոսը համաֆինանսավորվում է համայնքային բյուջեի միջոցներով:

Ենթածրագրով նախատեսված հաջորդ շինարարական օբյեկտը Նաիրյան փողոցի մայթերի հիմնանորոգումն է, որի շինարարական աշխատանքները մեկնարկել են մայիս ամսին, և ծրագրով նախատեսված աշխատանքների կեսն արդեն կատարված է:

Ծրագրի պայմանագրային արժեքը 199 միլիոն 827 հազար 200 դրամ է, որի 50 տոկոսը ներդրվելու է համայնքի կողմից: 

Մեկնարկել է նաև ենթածրագրով ներառված մյուս՝ Նալբանդյան փողոցի հիմնանորոգումը, որի մակերեսը կազմում է 14 հազար 602 քառակուսի մետր: 

Նալբանդյան փողոցի հիմնանորոգումն ընդգրկում է Շինարարներ-Նալբանդյան փողոցներ խաչմերուկից մինչև Էներգետիկների փողոց և Աբովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Նալբանդյան փողոցի սկզբնամաս հատվածները:

Փողոցի երկու հատվածների հիմնանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքն է 144 միլիոն 531 հազար 600 դրամ՝ համայնքային 50 տոկոս համաֆինանսավորմամբ: 

Նախատեսված են հողային, ճանապարհային, մայթի պատվածքի, ուղիների մասով աշխատանքներ, եզրաքարերի ապամոնտաժում, եզրաքարերի տեղադրում, վերատեղադրում, դիտահորի բարձրացում և իջեցում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում և այլ աշխատանքներ:

Շինարարական աշխատանքների կապալառուն «Ճան Շին» ՍՊԸ-ն է: 

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։ 

Խոսրով Խլղաթյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը պարգևատրել է միջազգային մրցույթ -փառատոնի գլխավոր մրցանակակրին  և նրա ուսուցչին

Հայաստան

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը պարգևատրել է միջազգային մրցույթ -փառատոնի գլխավոր մրցանակակրին և նրա ուսուցչին

Վարդենիս  համայնքի Շատվան բնակավայրում կկառուցվի նոր բուժամանկաբարձական կետ

Հայաստան

Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրում կկառուցվի նոր բուժամանկաբարձական կետ

ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն՝ Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման վերաբերյալ

Հայաստան

ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն՝ Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման վերաբերյալ

Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին

Քաղաքականություն

Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Մշակույթ

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

Հայաստան

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Հայաստան

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

Իրավունք

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

Ֆինանսներ

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

Եվրոպա

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում