Հայաստան

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը պարգևատրել է միջազգային մրցույթ -փառատոնի գլխավոր մրցանակակրին և նրա ուսուցչին

2 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը պարգևատրել է միջազգային մրցույթ -փառատոնի գլխավոր մրցանակակրին  և նրա ուսուցչին

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել, շնորհավորել և պարգևատրել է վերջերս Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցույթ-փառատոնում Գրան պրի հատուկ մրցանակի արժանացած Հասմիկ Ղասաբյանին և նրա ուսուցիչ, Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի տնօրեն Արմեն Խաչատրյանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Բաթումի քաղաքում տեղի ունեցած միջազգային 8-րդ «Wonderland» մրցույթ- փառատոնին  մասնակցություն են ցուցաբերել 13-ից ավել երկրներ,  այդ թվում՝ Հայաստանը։ Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի սան Հասմիկ Ղասաբյանը երգի լավագույն կատարման համար  արժանացել է գլխավոր՝ Գրան պրի հատուկ մրցանակին։ 

Համայնքի ղեկավարը Հասմիկ Ղասաբյանին ու նրա ուսուցչին  արժանացրեց դրամական խրախուսանքի՝ յուրաքանչյուրին 100․000-ական դրամի չափով։

«Միջազգային մրցույթ-փառատոնում շահած Գրան պրի մրցանակը խոսում է կատարված արդյունավետ ու նվիրական աշխատանքի մասին, որը չի կարող չարժանանալ մեր հատուկ ուշադրությանը։ Մեզ մնում է միայն հպարտանալ, որ նման շնորհալի մանկավարժներ ու սաներ ունենք, ովքեր մեր քաղաքի, համայնքի ու հանրապետության անունը հնչեցնում են նաև արտերկրի բեմերում»,-նշեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում