Քաղաքականություն

Բորելը հայտնել է, որ շուտով Կիևի համար 1,4 միլիարդ եվրո հասանելի կլինի ՌԴ ակտիվների հաշվին

2 րոպեի ընթերցում

Բորելը հայտնել է, որ շուտով Կիևի համար 1,4 միլիարդ եվրո հասանելի կլինի ՌԴ ակտիվների հաշվին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը լրագրողներին հայտնել է, որ Եվրամիության երկրների արտգործնախարարներին տեղեկացրել է սառեցված ռուսական ակտիվներից ստացված արտակարգ միջոցներն Ուկրաինայի համար օգտագործելու մասին:

«Ինչ վերաբերում է արտակարգ եկամուտներին, ես նախարարներին տեղեկացրեցի առաջընթացի մասին. 1,4 միլիարդ եվրոյի առաջին փոխանցում, որը կկատարվի հաջորդ շաբաթ կամ օգոստոսի սկզբին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Բորելը հուլիսի 22-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում: 

«Դա թույլ կտա ձեռք բերել առաջնահերթ ռազմական տեխնիկա: Անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության լրացուցիչ միջոցներ, հրետանային զինամթերք, ինչպես նաև գնումներ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության համար», - ավելացրել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը:

Պատասխանելով Ուկրաինայի հակամարտության լուծման հնարավոր դիվանագիտական ​​ուղիների մասին հարցին՝ Բորելը նշել է, որ խաղաղության որոնումը պետք է հիմնված լինի դիվանագիտական ​​ջանքերի վրա, բայց «հարգելով որոշակի շրջանակներ, որոշակի հիմքեր», այլ ոչ թե այն հիմքերը, որոնցից ելնում է ռուսական կողմը: 

Նա ընդունելի չի համարում Ռուսաստանի Դաշնության «նախնական պայմանները» հնարավոր հաշտության բանակցությունների համար:

 

 

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ-ի որոշումը

Քաղաքականություն

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ-ի որոշումը

Նատալի Լուազոն գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշման առնչությամբ

Քաղաքականություն

Նատալի Լուազոն գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշման առնչությամբ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարարը մեկնաբանել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

Քաղաքականություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարարը մեկնաբանել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

Լեհաստանի բնակչությունը 2024 թվականին գրեթե 130 հազարով կրճատվել է

Եվրոպա

Լեհաստանի բնակչությունը 2024 թվականին գրեթե 130 հազարով կրճատվել է

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

Քաղաքականություն

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետ

Քաղաքականություն

ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետ

Եթովպիայում սողանքը 157 մարդու կյանք է խլել

Աշխարհ

Եթովպիայում սողանքը 157 մարդու կյանք է խլել

Հնդկաստանում հայտարարել են զենք արտահանողի կարգավիճակի անցնելու մասին

Աշխարհ

Հնդկաստանում հայտարարել են զենք արտահանողի կարգավիճակի անցնելու մասին

Լուիս Մորենո Օկամպոն աշխարհի հայերին կոչ է արել մեդիա արշավ սկսել Բաքվում կայանալիք COP29-ի դեմ

Քաղաքականություն

Լուիս Մորենո Օկամպոն աշխարհի հայերին կոչ է արել մեդիա արշավ սկսել Բաքվում կայանալիք COP29-ի դեմ

ԵՄ խորհրդի որոշումները կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ․ Բորել

Քաղաքականություն

ԵՄ խորհրդի որոշումները կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ․ Բորել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում