Հայաստան

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին

4 րոպեի ընթերցում

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ,23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom ընկերությունը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են համատեղ «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մեկնարկի մասին:

Այս նոր նախաձեռնությունը կոչված է աջակցելու վաղ փուլի ստարտափ նախագծերին, որոնք տեխնոլոգիան միավորում են բնապահպանական լուծումների հետ՝ նպատակ ունենալով խթանել նորարարությունն ու կայունությունը Հայաստանում:

Միջոցառման պաշտոնական բացումը տրվեց հուլիսի 22-ին Իմփաքթ Հաբ Երևանում՝ մեկնարկելով հայտերի ընդունման գործընթացի սկիզբը, որը բաց կլինի մինչև ս.թ. օգոստոսի 12-ը։

Ucom-ի 6-ամսյա ֆելլոուշիփ ինկուբացիոն ծրագիրը մշակվել է տեխնոլոգիաները բնապահպանական կայունության հետ զուգակցող սկսնակ նախագծերը զարգացնելու և հզորացնելու համար։ Ծրագիրը եզակի հարթակ է տրամադրում սկսնակ ձեռնարկատերերին և նորարարներին՝ իրենց գաղափարներն ազդեցիկ լուծումների վերածելու համար:

Հինգ թիմեր կընտրվեն՝ զարգացնելու իրենց գաղափարները: Վերջիններիս նաև կտրամադրվի գաղափարի վավերացում և կատարելագործում, սեմինարներ, մենթորություն, փորձագետների խորհրդատվական ծառայություններ, Իմփաքթ Հաբ Երևանի անդամակցություն, ցանցային հնարավորություններ և տեսանելիության բարձրացում:

Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանն իր ոգևորվածությունը հայտնեց նոր գործընկերության վերաբերյալ՝ ասելով. «Իմփաքթ Հաբ Երևանում մենք հավատում ենք, որ ապագան կանաչ է, այդ իսկ պատճառով կանաչ տնտեսությունը մեր կարևոր ուղղությունն է: Մենք ոգևորված ենք, որ հնարավորություն ունենք համագործակցելու Ucom-ի հետ այս կանաչ ինովացիոն ստարտափների ինկուբացիոն նախագծի շուրջ: Համոզված ենք, որ հայկական ստարտափները հանդես կգան կրեատիվ կանաչ լուծումներով»։

«Մենք շատ գոհ ենք այս համագործակցությունից, քանի որ այն լիովին համահունչ է մեր քաղաքականությանը, որը ենթադրում է կանաչ տեխնոլոգիաներ, մարզային համայնքների աջակցություն և նորարարական լուծումներ: Այս ծրագրի միջոցով լիահույս ենք, որ մեր մասնակիցները կկարողանան իրականացնել իրենց գաղափարները և դրական ազդեցություն ունենալ համայնքների վրա», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Լավագույն գաղափարը ծրագրի ավարտին կստանա 500 000 դրամ դրամական մրցանակ, որը հնարավորություն կտա խթանել իրենց գործունեությունը և առավելագույնի հասցնել վերջիններիս դրական սոցիալական ազդեցությունը:

Նախագծի մասին մանրամասներ, ինչպես նաև մասնակցության հայտը կարելի է գտնել այստեղ։ 

Իմփաքթ Հաբ Երևանը աշխարհում գործող 110+ Իմփաքթ Հաբերի ցանցի ներկայացուցիչ է, որը հիմնադրվել է 2016 թ.-ին: Այն իր անդամ ձեռներեցներին և նորարարներին տրամադրում է համայնքի լայն հնարավորություններ՝ ռեսուրսներ, կրթական ծրագրեր և միջոցառումներ, և այս ամենը շատ ոգևորիչ և տրամադրող աշխատանքային տարածքում: Իմփաքթ Հաբը նաև սոցիալական ինովացիոն ինկուբատոր է, և ունի բազմամյա փորձ ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերի նախագծման և իրականացման ոլորտում։ Հիմնադրման օրվանից ի վեր Իմփաքթ Հաբ Երևանը նախագծել և իրականացրել է 20+ ծրագիր, ավելի քան 500 կրթական դասընթաց և միջոցառում, իսկ այժմ ունի ավելի քան 350 անդամ՝ 100-ից ավելի նախագծերով, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող գրեթե բոլոր ոլորտները:

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Հայաստան

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

Քաղաքականություն

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

Կոտայքում ոստիկանների նկատմամբ բռնությունների գործադրման վարույթով 7 անձի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են

Հայաստան

Կոտայքում ոստիկանների նկատմամբ բռնությունների գործադրման վարույթով 7 անձի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Միացյալ Նահանգներ

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Բջջայինը՝ կոշիկի մեջ․ ի՞նչ հնարամտությունների են դիմել դիմորդները

Տեսանյութ

Բջջայինը՝ կոշիկի մեջ․ ի՞նչ հնարամտությունների են դիմել դիմորդները

ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետ

Քաղաքականություն

ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետ

Կիբերանվտանգության խորացված դասընթացի 2-րդ թողարկման ամփոփումը ՀՖՀՀ-ում

Հայաստան

Կիբերանվտանգության խորացված դասընթացի 2-րդ թողարկման ամփոփումը ՀՖՀՀ-ում

ԵՄ խորհրդի որոշումները կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ․ Բորել

Քաղաքականություն

ԵՄ խորհրդի որոշումները կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ․ Բորել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մշտապես ձգտում է աշխատանքային նոր նվաճումների. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Տնտեսություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մշտապես ձգտում է աշխատանքային նոր նվաճումների. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրից կօգտվեն նաև քաղցկեղ ունեցողների ազգականները

Հայաստան

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրից կօգտվեն նաև քաղցկեղ ունեցողների ազգականները

«Լավաշի կախարդանքը» փառատոնն արժևորել է հայկական լավաշի պատրաստումը

Մշակույթ

«Լավաշի կախարդանքը» փառատոնն արժևորել է հայկական լավաշի պատրաստումը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում