Տնտեսություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մշտապես ձգտում է աշխատանքային նոր նվաճումների. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

3 րոպեի ընթերցում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մշտապես ձգտում է աշխատանքային նոր նվաճումների. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարի պատրաստվում է վերամշակել 22 տոննա հանքանյութ՝ կրկնելով 2019 թվականի իր լավագույն ցուցանիշը: Իսկ տեսանելի ապագայում նախատեսվում է կրկնապատկել Հայաստանի հանքարդյունաբերական հսկայի արտադրողականությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Հանքագործի և մետալուրգի օրը կայացած միջոցառման ընթացքում լրագրողներին հայտնեց ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը: 

Հավակնոտ նպատակին հասնելու համար, ըստ Ռոման Խուդոլիյի, անհրաժեշտ է դրսևորել համալիր մոտեցում, որը ենթադրում է ոչ միայն ջանքերի բազմապատկում, այլև տեխնոլոգիական նոր լուծումների կիրառում, տեխնիկայի արդիականացում և համալրում, նույնիսկ ջրի կայուն մատակարարում և ծավալների ապահովում: 

«Ջուրը էական նշանակություն ունի մեր կոմբինատի բնականոն աշխատանքն ապահովելու համար: Կարևոր է նաև նոր տեխնոլոգիաների ներդրումը լեռնային աշխատանքներում, որովհետև արդեն 2027 թվականին լեռնային զանգվածի արտադրությունը մեզ մոտ կաճի շուրջ 45 տոկոսով»,- նշեց գլխավոր տնօրենը:

Նրա գնահատմամբ՝ ներկայում հանքանյութի արտահանումը նախորդ տարվա մակարդակին է: Գնորդներն էլ հիմնականում նույն ընկերություններն են, թեպետ հայտնվել են նաև նորերը: Այս տարի ԶՊՄԿ-ն նախատեսում է արտահանել շուրջ 220 հազար տոննա պղնձի և մոտ 30 հազար տոննա մոլիբդենի խտանյութ:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կարևորագույն նշանակություն է տրվում տեխնիկական վերազինմանը: 2023 թվականին կոմբինատն աշխարհի առաջատար արտադրողներից («Komatsu», « Caterpillar») ձեռք է բերել 90 տոննա տարողությամբ 16 ինքնաթափ բեռնատարներ: 

Ռոման Խուդոլիյի խոսքով՝ ներդրումներ և տեխնիկայի արդիականացման աշխատանքներ են կատարվում նաև կոմբինատի տարբեր արտադրամասերում:

Հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական ծրագրերի իրականացմանը, որին այս տարի նախատեսվում է ուղղել շուրջ 6 մլրդ դրամ: «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր կոմբինատի աշխատակիցներն, ավարտելով գործը ու վերադառնալով տուն, բոլոր առումներով հարմարավետ զգան իրենց»,- նշեց Ռոման Խուդոլիյը: 

Նա հայտնեց նաև, որ 2024 թվականին ԶՊՄԿ-ն նախատեսում է մոտ 100 մլրդ դրամի հարկ վճարել Հայաստանի պետական բյուջե: Ըստ Ռոման Խուդոլիյի՝ վերջին երեք տարիներին ԶՊՄԿ-ն կատարել է ավելի շատ հարկային պարտավորություն, քան նախորդ 25 տարիներին: 

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1952 թվականին: Ձեռնարկությունը պղնձամոլիբդենային հանքաքարի առաջատար արդյունահանող և վերամշակող է: Ունի ավելի քան 4600 աշխատակից։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ առաջատար ընկերություններից է, խոշորագույն հարկատուն, որը 2023 թվականին վճարել է 70 մլրդ 881 մլն դրամի հարկ:

Հրայր Նազարյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

 

 

 

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետն այցելել են «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի շինհրապարակ

Տնտեսություն

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետն այցելել են «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի շինհրապարակ

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Հայաստան

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

Քաղաքականություն

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

Կոտայքում ոստիկանների նկատմամբ բռնությունների գործադրման վարույթով 7 անձի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են

Հայաստան

Կոտայքում ոստիկանների նկատմամբ բռնությունների գործադրման վարույթով 7 անձի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Միացյալ Նահանգներ

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Բջջայինը՝ կոշիկի մեջ․ ի՞նչ հնարամտությունների են դիմել դիմորդները

Տեսանյութ

Բջջայինը՝ կոշիկի մեջ․ ի՞նչ հնարամտությունների են դիմել դիմորդները

ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետ

Քաղաքականություն

ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետ

Կիբերանվտանգության խորացված դասընթացի 2-րդ թողարկման ամփոփումը ՀՖՀՀ-ում

Հայաստան

Կիբերանվտանգության խորացված դասընթացի 2-րդ թողարկման ամփոփումը ՀՖՀՀ-ում

ԵՄ խորհրդի որոշումները կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ․ Բորել

Քաղաքականություն

ԵՄ խորհրդի որոշումները կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ․ Բորել

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրից կօգտվեն նաև քաղցկեղ ունեցողների ազգականները

Հայաստան

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրից կօգտվեն նաև քաղցկեղ ունեցողների ազգականները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում