Հայաստան

Կիբերանվտանգության խորացված դասընթացի 2-րդ թողարկման ամփոփումը ՀՖՀՀ-ում

4 րոպեի ընթերցում

Կիբերանվտանգության խորացված դասընթացի 2-րդ թողարկման ամփոփումը ՀՖՀՀ-ում

 ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) հուլիսի 22-ին հավաստագրեր հանձնվեցին «Cybersecurity Advanced Training, Vol2» դասընթացի մասնակիցներին։ Դասընթացը կազմակերպվել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և «Հայաստանի խաղաղության նախաձեռնության» (API) հետ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով բավարարել ձեռնարկությունների՝ իրենց ՏՏ համակարգերն ու հավելվածները վերահսկելու և ապահովելու օրեցօր աճող պահանջարկը:

Մեկ ամիս տևած կիբերանվտանգության ինտենսիվ դասընթացը (ընդհանուր 91 ժամ) համախմբեց ուսանողների և փորձառու մասնագետների այնպիսի կարևոր թեմաների շուրջ, ինչպիսիք են անվտանգության ռիսկերը, անվտանգության մշակման լավագույն պրակտիկան, կիբերհետաքննությունը և ցանցի ներթափանցման փորձարկման տեխնիկան: 

Մասնակիցներին դասավանդեցին անվանի բարձրակարգ մասնագետներ՝ EXAGENIUS-ի գործադիր տնօրեն և կիբերանվտանգության դասախոս Սեբաստիան Բարգիրջյանը և Orange Cloud for Business-ի VMware փորձագետ և Microsoft-ի հավաստագրված փորձագետ Նիկոլա Ռենարը։

Ամփոփիչ միջոցառման շրջանակում ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին շնորհավորեց մասնակիցներին իրենց հաջողությունների համար՝ ընդգծելով այս ծրագրի ռազմավարական կարևորությունը․ «2023 թ․ աշնանը կայացած առաջին թողարկման հաջողությունից հետո մենք մեր գործընկերների հետ մեկնարկեցինք երկրորդ դասընթացը՝ Հայաստանում կիբերանվտանգության կարճ և արդիական դասընթացների աճող պահանջարկը բավարարելու համար։ Յուրաքանչյուր մոդուլ մշակվել է այնպես, որ լինի ինտերակտիվ և գործնական՝ մասնակիցներին հնարավորություն տալով ձեռք բերելու հմտություններ, որոնք ուղղակիորեն կիրառելի կլինեն իրենց մասնագիտական ոլորտում»։

API-ի նախագահ Վիգեն Փափազյանը թեև հավաստագրերի հանձնմանն այս անգամ անձամբ ներկա չէր, սակայն պատրաստակամ է շարունակական դարձնելու նախաձեռնությունը․

«Այս դասընթացը կարևոր քայլ է Հայաստանում կիբերանվտանգության հմտությունների ամրապնդմանն ուղղված «Հայաստանի խաղաղության նախաձեռնության» շարունակական ջանքերում։ Համագործակցելով տեղի փորձագետների և հաստատությունների հետ՝ նախաձեռնությունը նպատակ ունի նվազեցնելու երկրի խոցելիությունը կիբերհարձակումների նկատմամբ՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում։ Այս ոլորտում մեր ներգրավվածությունը շարունակական է լինելու»։ 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «CyHub Armenia» նախաձեռնության ղեկավար Մարի Բարսեղյանը ևս ողջունեց մասնակիցներին․ «Տեղեկատվական տեխնոլոգիաներին զուգընթաց անընդհատ զարգացող աշխարհում կիբերանվտանգությունը շատ կարևոր, պահանջված և լայն հնարավորություններով ոլորտ է, և  հատկանշական է, որ Հայաստանում ոլորտի հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ է։ Հույս ունեմ, որ այս դասընթացը մեծապես կնպաստի ձեր մասնագիտական աճին և ձեր առջև լայն հնարավորություններ կբացի որպես կիբերանվտանգության մասնագետ »։

Այս դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին կիբերանվտանգության մեխանիզմների խորը գիտելիքներ, ինչպես նաև անհրաժեշտ հմտություններ՝ պարբերաբար աուդիտի ենթարկելու ՏՏ ենթակառուցվածքները և ծրագրերը՝ խոցելիությունները հայտնաբերելու և վերացնելու, ինչպես նաև վտանգված համակարգերի հետաքննություն անցկացնելու և արդյունավետ հակաքայլեր իրականացնելու համար: 

Միջոցառման ավարտին գործընկերները քննարկեցին առաջիկայում նոր դասընթացի կազմակերպման հնարավորությունները։

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ-ի որոշումը

Քաղաքականություն

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ-ի որոշումը

Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Մշակույթ

Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Byblos Digital քարտեր՝ ամբողջովին թվայինը նախընտրողների համար

Հայաստան

Byblos Digital քարտեր՝ ամբողջովին թվայինը նախընտրողների համար

Նատալի Լուազոն գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշման առնչությամբ

Քաղաքականություն

Նատալի Լուազոն գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշման առնչությամբ

Գեղարքունիքի մարզպետը գերմանական կողմի  հետ քննարկել է Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագիրը

Մարզեր

Գեղարքունիքի մարզպետը գերմանական կողմի հետ քննարկել է Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագիրը

Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում

Սպորտ

Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ-2024» բիզնես ֆորումին

Մարզեր

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ-2024» բիզնես ֆորումին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարարը մեկնաբանել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

Քաղաքականություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարարը մեկնաբանել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքը կարող է վերաորակավորվել․ ՍԴ-ն որոշում է հրապարակել

Իրավունք

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքը կարող է վերաորակավորվել․ ՍԴ-ն որոշում է հրապարակել

Գեղարքունիքի մարզի մի շարք բժշկական հաստատություններ նոր սարքավորումներ և համակարգիչներ են ձեռք բերել

Մարզեր

Գեղարքունիքի մարզի մի շարք բժշկական հաստատություններ նոր սարքավորումներ և համակարգիչներ են ձեռք բերել

Երկար տարիներ պահանջարկ ունեցող մասնագիտությունները զիջում են իրենց տեղերը․ ի՞ նչ են նախընտրել դիմորդները

Հայաստան

Երկար տարիներ պահանջարկ ունեցող մասնագիտությունները զիջում են իրենց տեղերը․ ի՞ նչ են նախընտրել դիմորդները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում