Մարզեր

ՀՀ որոշ մարզերում կառուցապատման քաղաքաշինական փաստաթղթերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով

6 րոպեի ընթերցում

ՀՀ որոշ մարզերում կառուցապատման քաղաքաշինական փաստաթղթերը  կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից hանրապետության 4 մարզերում կառուցապատման համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով: 

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից՝ մանրամասնելով, որ մասնավորապես՝ Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում կառուցապատում իրականացնելիս` համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերը  ստանալու համար անհրաժեշտ է լինելու էլեկտրոնային դիմում ներկայացնել urban.e-gov.am հարթակի միջոցով։ 

Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության  խորհրդական Դավիթ Դալլաքյանի խոսքով՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2025 թվականից ամբողջ հանրապետության տարածքում քաղաքաշինական թույլտվությունները տրամադրվելու են էլեկտրոնային համակարգի միջոցով։ 

«Կառավարության համապատասխան որոշումների համաձայն՝ 2024 թվականի օգոստոսի 1-ից ՀՀ չորս մարզերի բոլոր 35 համայնքներն անցնելու են էլեկտրոնային համակարգի։ Այն միտված է քաղաքաշինական գործունեության, թույլտվությունների տրամադրման գործընթացը դյուրինացնելուն։ Համակարգը հնարավորություն է տալիս ընթացակարգերը քաղաքաշինական գործունեության սուբյեկտների միջև հեշտացնելու, էլեկտրոնային եղանակով կարճ ժամկետներում համակարգված իրականացնելու համար, ինչպես նաև կատարել միաժամանակյա համաձայնեցումներ մի քանի գերատեսչությունների, մարմինների ու կազմակերպությունների միջև։ Բացի այդ՝ ապահովում է թափանցիկություն և գործառույթի մշտադիտարկում»,-պարզաբանեց Դալլաքյանը՝ հավելելով, որ 

դիմումատուներն այլևս անհրաժեշտություն չեն ունենալու համապատասխան համայնքապետարաններ, մարզպետարաններ մոտենալու։ 

Էլեկտրոնային համակարգով նրանք ցանկացած վայրից հնարավորություն կունենան դիմումներ տալ, ստանալ պատասխաններ, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթեր։

Դալլաքյանը պարզաբանեց, որ համայնքի ղեկավարի կողմից  քաղաքաշինական փաստաթուղթը ստորագրելուց հետո ծրագիրն ինքնաշխատ կերպով ծանուցում կուղարկի կառուցապատողի էլեկտրոնային փոստին։

Քաղաքաշինական փաստաթղթի վրա, որը ստորագրել է համայնքի ղեկավարը, արտացոլված է  լինելու QR-կոդ, որը հնարավորություն է տալու այն սկանավորելու միջոցով հավաստիանալ այդ փաստաթղթի իսկության մեջ։ 

Մասնակիցները, այդ թվում՝ դիմումատուները, ինչպես նաև ճարտարապետները և այլ լիցենզավորված կազմակերպություններ, որոնք գործառույթ են իրականացնում քաղաքաշինական գործընթացներում, պետք է ունենան ID կամ բջջային նույնականացման քարտեր համակարգ մուտք գործելու համար, որից հետո անձնագրի, վկայականի պատճեններ կցելու անհրաժեշտություն չի պահանջվի․ ծրագիրն ինքնաշխատ կերպով անձի տվյալները կներբեռնի համակարգ։ 

Դիմում տալու պարագայում տվյալ անձի ամբողջ գույքը Կադաստրի կոմիտեի շտեմարանից ներբեռնվելու է համակարգ և սեփականատերն ընտրելու է, թե ո՞ր գույքի վրա է ցանկանում կառուցապատում իրականացնել՝ այնուհետև համապատասխան ընթացակարգով շարունակելով լրացնել։ 

Կոմիտեի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության  խորհրդականը տեղեկացրեց, որ համակարգին ինտեգրված են նաև մատակարար կազմակերպությունները և կապի օպերատորները, որոնց նույնպես համայնքները հնարավորություն կունենան իրենց հարցումներ ուղղել և ստանալ տեխնիկական պայմանների մասին տեղեկություններ, իսկ մատակարար կազմակերպություններին և կապի օպերատորներին հնարավորություն է տրված իրենց ենթակառուցվածքների անվտանգության գոտիների մասին հայտնել համայնքներին։ 

«Քաղաքաշինության կոմիտեն հստակ գիտակցում է քաղաքաշինական գործառույթների բազմազանությունը և դրանց բազմաճյուղ լինելը, այդ թվում՝ համակարգին տրված է այդ հարմարությունը հետագայում այն ավելի արդիական դարձնելու համար»,-հավաստիացրեց Դալլաքյանը։ 

Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը նշեց, որ համակարգում առանձնացված են նախագծման, շինարարության, քանդման թույլտվությունների, ավարտական ակտի (շահագործման թույլտվություն), ինչպես նաև թույլտվության երկարաձգման և մի շարք այլ գործառույթների համար դիմելու դաշտեր։

Քաղաքացիները, կազմակերպությունները կամ նրանց կողմից լիազորված անձինք կարող են էլեկտրոնային համակարգում հետևել իրենց դիմումի ընթացքին։ Գործընթացի բոլոր մասնակիցների՝ պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, մատակարար և այլ կազմակերպությունների աշխատանքը կլինի թափանցիկ ու վերահսկելի։ Թույլտվության տրամադրման հետագիծը կպահպանվի համակարգում։

Քաղաքաշինական թույլտվությունների թվայնացման գործընթացը պիլոտային ծրագրով մեկնարկել էր 2022 թվականի հունվարի 1-ից՝ Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի՝ Վաղարշապատ, Արարատի՝ Մասիս և Լոռու Վանաձոր համայնքներում e-permits.am համակարգի գործարկմամբ։ 

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Հայաստան

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

Քաղաքականություն

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

Կոտայքում ոստիկանների նկատմամբ բռնությունների գործադրման վարույթով 7 անձի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են

Հայաստան

Կոտայքում ոստիկանների նկատմամբ բռնությունների գործադրման վարույթով 7 անձի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Միացյալ Նահանգներ

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Բջջայինը՝ կոշիկի մեջ․ ի՞նչ հնարամտությունների են դիմել դիմորդները

Տեսանյութ

Բջջայինը՝ կոշիկի մեջ․ ի՞նչ հնարամտությունների են դիմել դիմորդները

ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետ

Քաղաքականություն

ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետ

Կիբերանվտանգության խորացված դասընթացի 2-րդ թողարկման ամփոփումը ՀՖՀՀ-ում

Հայաստան

Կիբերանվտանգության խորացված դասընթացի 2-րդ թողարկման ամփոփումը ՀՖՀՀ-ում

ԵՄ խորհրդի որոշումները կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ․ Բորել

Քաղաքականություն

ԵՄ խորհրդի որոշումները կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ․ Բորել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մշտապես ձգտում է աշխատանքային նոր նվաճումների. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Տնտեսություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մշտապես ձգտում է աշխատանքային նոր նվաճումների. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրից կօգտվեն նաև քաղցկեղ ունեցողների ազգականները

Հայաստան

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրից կօգտվեն նաև քաղցկեղ ունեցողների ազգականները

«Լավաշի կախարդանքը» փառատոնն արժևորել է հայկական լավաշի պատրաստումը

Մշակույթ

«Լավաշի կախարդանքը» փառատոնն արժևորել է հայկական լավաշի պատրաստումը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում