Աշխարհ

Հունգարիան և Սլովակիան խորհրդակցություններ են խնդրել Կիևի հետ՝ կապված ռուսական նավթի տարանցման դադարեցման հետ

2 րոպեի ընթերցում

Հունգարիան և Սլովակիան խորհրդակցություններ են խնդրել Կիևի հետ՝ կապված ռուսական նավթի տարանցման դադարեցման հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բուդապեշտը և Բրատիսլավան Եվրահանձնաժողովի միջնորդությամբ խորհրդակցություններ են խնդրել Կիևի հետ՝ կապված Ուկրաինայի կողմից ռուսական նավթի տարանցման դադարեցման հետ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Բրյուսելում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ 

«Ես խոսել եմ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ, ըստ նրա, իրենք չեն արգելել նավթի տարանցումը, բայց դա ճիշտ չէ, Եվրահանձնաժողովը երեք օր ունի մեր խնդրանքը կատարելու համար, որից հետո մենք այս գործը կհանձնենք դատարան»,- նրա խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը: 

Նախկինում Ուկրաինան դադարեցրել էր իր տարածքով Lukoil-ի կողմից  նավթի տարանցումը Հունգարիա և Սլովակիա, քանի որ այդ ընկերությունն ընդգրկվել էր սև ցուցակում։ 

Ռուսաստանի Դաշնությունից այդ երկրներ էներգակիրներն իրականացվում են «Դրուժբա» խողովակաշարով՝ անցնելով Ուկրաինայի տարածքով։ 

Սիյարտոն ասել է, որ Բուդապեշտը Կիևի այս գործողությունները համարում է անբարյացակամ և դրանց մասին հարցը կբարձրացնի հուլիսի 22-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ խորհրդի նիստի ժամանակ՝ արտգործնախարարների մակարդակով։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում